Գազայում այլևս նորմալ չափի երեխաներ չեն ծնվում. Սիոնիզմի քաղաքակրթության վտանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215442-Գազայում_այլևս_նորմալ_չափի_երեխաներ_չեն_ծնվում._Սիոնիզմի_քաղաքակրթության_վտանգը
ՄԱԿ-ը՝ մտահոգություն հայտնելով պաղեստինցի մայրերի և նորածինների վիճակի վերաբերյալ հայտարարել է. «Բժիշկներն այլևս Գազայի հատվածում նորմալ չափի երեխաներ չեն տեսնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 14:38 Asia/Tehran
  • Գազայում այլևս նորմալ չափի երեխաներ չեն ծնվում. Սիոնիզմի քաղաքակրթության վտանգը

ՄԱԿ-ը՝ մտահոգություն հայտնելով պաղեստինցի մայրերի և նորածինների վիճակի վերաբերյալ հայտարարել է. «Բժիշկներն այլևս Գազայի հատվածում նորմալ չափի երեխաներ չեն տեսնում»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ալենը Գազա այցելությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գազայում անմարդկային իրավիճակը մղձավանջ է դարձել պաղեստինցի մայրերի համար, ովքեր փոքրիկ ու հիվանդ երեխաներ են լույս աշխարհ բերում։

Դոմինիկ Ալենը հավելել է, որ ավերված Գազայի հատվածում օրական 180 կին ծննդաբերում է՝ տառապելով սովից և ջրից: Նա ասել է, որ մայրերի թերսնման և հարմարությունների բացակայության պատճառով երեխաների մեծ տոկոսը մահացած է ծնվում կամ նրանք մահանում են կյանքի առաջին րոպեներին:

ՄԱԿ-ի այս պաշտոնյան դատապարտելով սիոնիստական ​​իշխանությունների մերժումը UNFPA-ի կողմից տրամադրված հատուկ օգնության փաթեթների մուտքը Գազա, ասաց. «Այն, ինչ ես տեսա Գազայում, ավելի մեծ մղձավանջ է, քան հումանիտար ճգնաժամը, սա «մարդկայնության» ճգնաժամ է»: