Շարունակվում են Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​բանակի հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215576-Շարունակվում_են_Գազայի_հատվածի_վրա_Սիոնիստական_բանակի_հարձակումները
Այսօր (հինգշաբթի) ևս շարունակվել են ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2024 14:22 Asia/Tehran
  • Շարունակվում են Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​բանակի հարձակումները

Այսօր (հինգշաբթի) ևս շարունակվել են ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից սիոնիստական ​​բանակը շարունակում է հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ։

Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության, այս կապակցությամբ, ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները մի քանի անգամ թիրախավորել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող «ալ-Նուսիրաթ» ճամբարը, ինչի հետևանքով զոհվել է 9 պաղեստինցի, ևս մի քանիսը վիրավորվել։

Միաժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի հրետանին գնդակոծել է Ալ-Ռաշիդ փողոցում գտնվող տներն ու Գազա քաղաքի արևմուտքում գտնվող տարածքները։

Պաղեստինյան աղբյուրները նաև հայտնել են, որ արդեն  չորրորդ օրն անընդմեջ շարունակվում է ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի Շաֆա հիվանդանոցի պաշարումը և պաղեստինցի ընտանիքներն ու փախստականները խնդրում են Կարմիր Խաչի և միջազգային կազմակերպությունների անհապաղ միջամտությունը՝ նրանց փրկելու համար։

Այս աղբյուրները նաև նշել են, որ ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի զինվորները հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջանների վրա, իսկ պաղեստինցի մարտիկները ոտքի են կանգնել Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի դեմ։ Այդ աղբյուրները հայտարարել են, որ այս ռեժիմի զինվորների կրակոցների հետևանքով Ռամալլահի և ալ-Բաիրայի հարավային մատույցներում վիրավորվել է երեք պաղեստինցի։

Մյուս կողմից, պաղեստինյան հիվանդանոցի աղբյուրները հայտնել են Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Նուր-Շամս ճամբարում ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների կողմից գնդակահարված երկու պաղեստինցիների զոհվելու մասին։

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի բանակի ագրեսիայի սկսվելուց հետո Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցի մարտիկներն ու երիտասարդները ոտքի են կանգնել այս տարածաշրջանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Նաբլուսում, Թուլկարեմում, Ջենինում և Հեբրոնում սիոնիստ զինվորաականներին դիմակայելու նպատակով։

Միևնույն ժամանակ, այսօր (հինգշաբթի) Լիբանանի Հեզբոլլահը շարունակում է իր պարբերական գործողությունները ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի դեմ և  հրթիռով թիրախավորում է օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսում այս ռեժիմի դիրքերը՝ ի պատասխան Գազայի հատվածի անպաշտպան ժողովրդի դեմ այս բռնազավթիչ ռեժիմի շարունակական հանցագործությունների և Լիբանանի հարավային շրջանների նկատմամբ նրանց շարունակական ոտնձգությունների։