Գազայի վրա սիոնիստների հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215730-Գազայի_վրա_սիոնիստների_հարձակումների_հետևանքով_զոհված_պաղեստինցիների_թիվն_աճել_է
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումից հետո պաղեստինցի նահատակների թիվն ավելացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2024 14:54 Asia/Tehran
  • Գազայի վրա սիոնիստների հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվն աճել է

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումից հետո պաղեստինցի նահատակների թիվն ավելացել է։

Գազայի առողջապահության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ցեղասպան Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով 84 մարդ է զոհվել, 106-ը՝ վիրավորվել:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը կազմել  է 32,226, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 74․500։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) խստորեն քննադատում է միջազգային հանրության, և ՄԱԿ-ին կամ միջազգային մարդասիրական կազմակերպություններին կից կառույցների պասիվությունը՝ Շաֆա հիվանդանոցում և նրա շրջակայքում Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի հանցագործությունների նկատմամբ և արաբական ու իսլամական աշխարհին, աշխարհի ազատատենչ ժողովրդին և Արևմտյան ափում, Երուսաղեմում ու 1948 թվականի օկուպացված հողերում գտնվող պաղեստինցիներին կոչ արեց անհապաղ համակողմանի գործողություններ ձեռնարկել Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի և նրա հովանավորների դեմ առավելագույն ճնշում գործադրելու համար, և ամեն ջանք գործադրել Գազայի հատվածում կոտորվող պաղեստինցիներին աջակցություն ցուցաբերելու համար։