Իրանի ժողովուրդը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
(last modified Mon, 25 Mar 2024 08:36:26 GMT )
Մարտ 25, 2024 12:06 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները

Իրանի տարբեր քաղաքներում կայացած ցույցերի տասնյակ հազարավոր մասնակիցները, որոնց թվում եղել են նաև ուսանողներ, դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունները և աջակցություն հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդին։

Թեհրանի Պաղեստինի հրապարակում կայացած ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի դեմ և միջազգային կառույցներից պահանջել կանխել ռեժիմի նոր հանցագործությունները։

Թեհրանի հավաքական աղոթքի վայրում կայացած ակցիայի մասնակիցները նույնպես դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և կարգախոսներ վանկարկել ի պաշտպանություն Գազայի ճնշված ժողովրդի:

Քաղաքի Արգ մզկիթում նույնպես կայացել է բողոքի ցույց՝ ընդդեմ Իսրայելի ռեժիմի իրականացրած ոճրագործությունների։

Երկուշաբթի առավոտյան Համադան քաղաքի մի խումբ բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիայի, որի ընթացքում դատապարտել են Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում  սիոնիստների կատարած ոճրագործությունները։

Մաշհադում և Թավրիզում նույնպես անցկացվել են ակցիաներ՝ ճնշված պաղեստինյան ժողովրդին աջակցելու և Գազայի ցեղասպանությունը դատապարտելու նպատակով։

Հորդանանում կայացած բողոքի ցույցի մասնակիցները նույնպես իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցիներչին և դատապարտել Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործությունները։ Անվտանգության ուժերը ցրել են Իսրայելի դեսպանատան դիմաց կայացած  ցույցը՝ ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մի խումբ մասնակիցների, այդ թվում՝ կանանաց։

Գազայի Ալ-Շաֆայի հիվանդանոցում և Ռաֆահ քաղաքում սիոնիստների կատարած հանցագործությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել աշխարհում։

Ականատեսները հայտնում են Ալ Շաֆայի հիվանդանոցում մարդկանց գնդակահարությունների, փախստականների ձերբակալությունների և այլ անմարդկային գործողությունների մասին։