Պաղեստինի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ օկուպացված տարածքներում իրավիճակը պայթյունավտանգ է
Պաղեստինի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ օկուպացված տարածքներում և Հորդանան գետի Արևմյան ափին Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործությունների ու ցեղասպանության պատճառով, իրավիճակը պայթյունավտանգ է։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Պաղեստինի ԱԳՆ-ն մի հայտարարությամբ միջազգային շրջանակներին կոչ է արել անհապաղ և գործնական քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ցեղասպան Սիոնիստական ռեժիմի հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում։
Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ահմեդ Աբդուլ Հադին նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիոնիստական ռեժիմին՝ պաղեստինցիների, հատկապես Գազայի հատվածի բնակիչների դեմ պատերազմում և որ այն դադարեցնելու որոշումը պետք է կայացնի Վաշինգտոնը։
Երկրի օրվա 48-ամյակի կապակցությամբ Դիմադրության ուժերը հայտարարեցին, որ Պաղեստինի վերաբերյալ որոշումների կայացումը ներքին խնդիր է, և ոչ մի օտար ուժ իրավունք չունի մտնել Գազայի հատված։
Պաղեստինյան խմբավորումներն ընդգծել են, որ ցանկացած օտար ուժ, որը ցանկանա մտնել Գազայի հատված, համարվելու է օկուպանտ և արժանանալու է համապատախսան վերաբերմունքի։