Սիոնիստ գերիների ընտանիքները ներխուժել են Քնեսեթի շենք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216146-Սիոնիստ_գերիների_ընտանիքները_ներխուժել_են_Քնեսեթի_շենք
Լրատվական աղբյուրները հայտնել են սիոնիստ գերիների ընտանիքների հերթական ցույցի և նրանցից մի քանիսի՝ բռնազավթիչ ռեժիմի խորհրդարանի շենք (Քնեսեթ) ներխուժելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 12:46 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել են սիոնիստ գերիների ընտանիքների հերթական ցույցի և նրանցից մի քանիսի՝ բռնազավթիչ ռեժիմի խորհրդարանի շենք (Քնեսեթ) ներխուժելու մասին։

Քնեսեթի տեղեկատվական բաժինը հայտարարել է, որ Գազայում գերիների ընտանիքները բողոքի ակցիայի ժամանակ մտել են Քնեսեթի շենք և ընդհատել Քնեսեթի նիստը։

Այս ակցիայից հետո նրանց եւ ուժայինների միջեւ բախումներ են սկսվել։

Գազայի հատվածում սիոնիստ գերիների ընտանիքներն ու նրանց աջակիցները  Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետին են մեղավոր համարում՝ իրենց զավակները գերության մեջ մնալու համար։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բախվում է աճող ճնշմանը տարբեր ճակատներում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։

Թել Ավիվում քաղաքագիտության պրոֆեսոր Դալյա Շեյնդլինն ասել է. «Նեթանյահուն մեծ ճնշման տակ է. Բայց նա պատասխանում է առավելագույն անհամաձայնությամբ և նվազագույն կոմնորոշմամբ»։