Թել Ավիվում ոստիկանները հարձակվել են Նեթանյահուի դեմ բողոքող ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216292-Թել_Ավիվում_ոստիկանները_հարձակվել_են_Նեթանյահուի_դեմ_բողոքող_ցուցարարների_վրա
Թել Ավիվում ոստիկանները հարձակվել են Նեթանյահուի դեմ բողոքող ցուցարարների վրա։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 07, 2024 06:24 Asia/Tehran

Թել Ավիվում ոստիկանները հարձակվել են Նեթանյահուի դեմ բողոքող ցուցարարների վրա։

Շաբաթ օրը կայացած բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր ավանաբնակներ։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ սիոնիստ ավանաբնակները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացում և անհապաղ պայմանավորվածություն Գազայի հատվածում իսրայելցի գերիներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու վերաբերյալ։

Հաղորդվում է, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախման ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան։ Վրաերթի հետևանքով վիրավորվել են նաև երեք ցուցարարներ։ 
Իսկ Գազայի հատվածում, Խան Յունեսում, իսրայելցի զինվորների և Դիմադրության ուժերի միջև բախումների ժամանակ  զոհվել է 4 իսրայելցի սպա և վիրավորվել 6 զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի «Էզեդդին Ալ-Ղասեմ» գումարտակները հայտարարել են, որ Խան Յունեսում սպանվել է 14 սիոնիստ զինվոր։