Իսրայելական ԶԼՄ-ներում աճում է կաբինետի դեմ ուղղված քննադատություան ալիքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216296-Իսրայելական_ԶԼՄ_ներում_աճում_է_կաբինետի_դեմ_ուղղված_քննադատություան_ալիքը
Գազայի պատերազմից ավելի քան 180 օր անց, տեղական ԶԼՄ-ներում մեծացել է կաբինետի վարած քաղաքականության դեմ բողոքի ալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2024 07:03 Asia/Tehran
  • Իսրայելական ԶԼՄ-ներում աճում է կաբինետի դեմ ուղղված քննադատություան ալիքը

Գազայի պատերազմից ավելի քան 180 օր անց, տեղական ԶԼՄ-ներում մեծացել է կաբինետի վարած քաղաքականության դեմ բողոքի ալիքը։

«Հաարեց» թերթը գրել է․ «Գազայի պատերազմից վեց ամիս անց, Իսրայելում իրավիճակը գնալով վատանում է։ Մենք պետք է վերջ տանք պատերազմին և վերադարձնենք ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիներին։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հրաժարական տա»։
Սիոնիստական լրատվամիջոցները գրում են, որ պատերազմիցս վեց ամիս անց, ռեժիմը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին, գերիներից ոչ մեկը չի վերադարձել տուն, իսկ ՀԱՄԱՍ-ը չի պատվել։վ 
Լրատվամիջոցներից մեկը գրել է․ «Այս պատերազմի համար վճարում են 1500 զոհերը, հարյուր հազարավոր պահեստային ուժերն ու սիրայելցիները։ Իսրայելը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ նպատակներին հասնելու հավանականությունը շատ քիչ է»։   
Մեկ ուրիշ լրատվամիջոց գրել է․ «Իսրայելի կաբինետը ձախողվել է ոչ միայն Գազայում, այլև հյուսիսային ճակատում։ Եվ հույս չկա, որ տարածաշրջանում իրավիճակը կկարգավորվի, իսկ Հեզբոլլահին հնարավոր կլինի հետ մղել, որպեսզի իսրայելցիները վերադառնան հյուսիս։
Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելում իրավիճակը վատթարացել է ամեն տեսանկյունից։ Իսրայելի ներսում մենք ականատես ենք դիվանագիտական, տնտեսական կոլապսի և անվտանգության, սոցիալական և քաղաքական խնդիրների։ Վեցամսյա պատերազմից հետո Իսրայելը կորցրել է իր ողջ լեգիտիմությունը և ավելի քան երբևէ մեկուսացված է ու կարող է ենթարկվել  պատժամիջոցների և իրավական գործողությունների»։
Սիոնսիտական լրատվամիջոցը գրում է․ «Իսրայելի իշխանությունները գերադասեցին ռազմական ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա, այն պատրվակով, որ երբ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումը մեծանում է, այս շարժման պայմաններն ավելի ճկուն են դառնում, սակայն այս ռազմավարությունը ձախողվել է։ Պատերազմի սկզբից բանակի զոհերի թիվը հասել է 604-ի»։
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը կոչ էր արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել  գերիներին՝ ընդգծելով, որ այս դեպքում Իսրայելի ձեռքբերումը շատ ավելի մեծ կլինի, քան  պատերազմի շարունակությունը։
Նա նշել էր, որ Նեթանյահուն պատերազմը շարունակում է ոչ թե իր, այլ իսրայելցի գերիներին փրկելու համար։ Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը հավելել է, որ այս պատերազմի արդյունքում Նեթանյահուն չի հասնի իր նախանշած նպատակներին։
Վերջին տվյալներով՝ Գազայի վրա  Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում նահատակվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի, ավելի քան 75 հազարը վիրավորվել է։
Իսրայելական ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծի շրջանակներում, տարբեր երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի արդյունքում։ ռեժիմի դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից սկսած, ռեժիմը   տարբեր ծրագրեր է իրականացվել՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու  և նրանց հողին  տիրանալու համար: 

Աղբյուր՝ «Մեհր» գործակալություն