Հազարավոր պաղեստինցիներ Ալ-Աքսա մզկիթում աղոթել են իսլամական Ֆեթր տոնի առթիվ
Իսլամական Ֆեթր տոնի աղոթքն այս չորեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել Ալ-Աքսա մզկիթի տարածքում հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ՝ չնայած Սիոնիստական ռեժիմի անվտանգության միջոցառումներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոդսում (Երուսաղեմ) Ալ-Աքսա մզկիթի Իսլամական նվիրատվությունների և գործերի վարչությունը հայտարարել է, որ մոտ 60 հազար մուսուլմաններ Ալ-Աքսա մզկիթի տարածքում աղոթել են Ֆեթր տոնի աղոթքը:
Ըստ այս հաղորդագրության, չնայած սիոնիստների անվտանգության խիստ միջոցառումներին, հազարավոր պաղեստինցիներ ամբողջ օկուպացված Պաղեստինից ժամանել էին Ալ-Աքսա մզկիթ:
Սիոնիստական ռեժիմը որոշ պաղեստինցիների թույլ չի տվել մուտք գործել Ալ-Աքսա մզկիթ, և այդ պատճառով նրանք այս մզկիթի պատերի հետևում կատարեցին Ֆեթր տոնի աղոթքը:
Աղոթքից հետո սիոնիստական ուժերի զինվորականները հարձակվել են Ալ-Աքսա մզկիթի վրա։
Այս տարի Գազայի պատերազմի և Հորդանան գետի արևմտյան ափի վրա Իսրայելի հարձակումների ֆոնին այլ տրամադրությամբ անցկացվեց Ֆեթրի աղոթքը Ալ-Աքսա մզկիթում։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդեր է իրականացրել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ, իսկ միջազգային հանրության ու իրավապաշտպան կառույցների լռությունը Իսրայելի հանցագործությունների նկատմամբ հանգեցրել է այս անօրինական ռեժիմի ռազմական մեքենայի կողմից պաղեստինցի կանանց ու երեխաների սպանության շարունակությանը։ Հոկտեմբերի 7-ից Գազայում պատերազմի զոհվածների թիվը հասել է ավելի քան 33 հազարի, իսկ վիրավորներինը՝ շուրջ 76 հազարի։