Սիոնիստները Խան Յունեսի Նասեր հիվանդանոցում ողջ-ողջ թաղել են տասնյակ մարդկանց
(last modified Fri, 26 Apr 2024 08:16:35 GMT )
Ապրիլ 26, 2024 11:46 Asia/Tehran

Իսրայելի ցեղասպան ռեժիմի զինվորները Գազայի Խան Յունես շրջանի Նասեր հիվանդանոցում ողջ-ողջ թաղել են տասնյակ պաղեստինցիների։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ անդրադառնալով այս հանցագործությանը, ներառյալ՝ պաղեստինցիների մարմինները մասնատելուն և նրանց օրգանները գողանալուն, Գազայի կառավարական կառույցները  հայտարարել են, որ իսրայելցի հանցագործները  ողջ-ողջ թաղել են   պաղեստինցիներին։

Զանգվածային գերեզմանում նոր դիերի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են։

Գազայի   քաղաքացիական պաշտպանության վարչությունը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննող կոմիտե՝ այս սարսափելի հանցագործությունը հետաքննելու համար։ 

Վարչությունը հայտարարել է, որ դիերի վրա հայտնաբերվել են խոշտանգումների բազմաթիվ հետքեր, որոնք վկայում են, որ պաղեստինցիները դաժանորեն մահապատժի են ենթարկվել։ Նշվում է, որ զանգվածային գերեզմանում հայտնաբերվել են նաև երեխաների մարմիններ։

Ըստ այս հայտարարության՝ հիվանդանոցում հայտնաբերված զանգվածային գերեզմանում մինչ այժմ հայտնաբերվել է մոտ 392 դի, որոնցից 58%-ի ինքնությունը հնարավոր չի եղել պարզել։

Ավելի վաղ  Human Rights Watch-ը հայտարարել էր, որ դիերից շատերի ձեռքերի վրա հագցված են եղել ձեռնաշղթաներ։  

2023թ հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին։   Պատերազմի յոթ ամիսների ընթացքում նահատակվել է 34 հազար 305 մարդ, վիրավորվել է 77 հազար 293 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ և կանայք են։