Ռուսաստան. Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը տևելու է 18 ամիս
Ռուսատանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավատացած է, որ Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման գործընթացը կարող է արդյունքի հանգել հառաջիկա 18 ամիսներում:
Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Ջանք ենք գործադրում, որպեսզի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումն արդյունքի հանգի Անվտանգության խորհրդի և Վիեննայի խմբի միջոցով հստակեցված ժամկետներում և հառաջիկա 18 ամիսների ընթացքում»:
«Ռուսիա Ալ-Յում» ինտերնետային կայքէջը հղում կատարելով Պատրուշևին գրեց. «Հաջորդ կարևոր քայլը լինելու է Սիրիայում ազգային միասնականության կառավարության ձևավորումը, նոր Սահանադրության մշակումը, օրենքի համաձայն հասարակական բարեփոխումների իրագործումը և ընտրությունների կազմակերպումը»:
«Մոսկվան ցանկանում է Սիրիայի միատարրության ու անկախության պահպանումը և այդ պատճառով ցավալի է, որ Սիրիան կայուն ու հաջողած երկրից հանգել է ներկա լարված պայմաններին»,-ավելացրեց նա:
Պատրուշևը նաև ընդգծեց Ժնևյան խաղաղության բանակցություններին ահաբեկչական խմբերի ներկայացուցիչների մասնակցության հետ Մոսկվայի հակառակությունը և Ռուսաստանի պատրաստակամությունը հայտնեց սատարելու ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայի ճգնաժամի բանակցությունների գործընթացի ակտիվացմանը և Վիեննայում ու Նյու Յորքում ձեռք բերած համաձայնությունների իրագործմանը:
Ժնև-3 բանակցությունները շաբաթ օրը սիրիական մի խումբ ընդդիմադիր խմբերի, Սիրիայի կառավարության ներկայացուցիչների և ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ մեկնարկել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: