ԱՀԿ-ն պահանջել է հրադադար հաստատել Գազայում
(last modified Thu, 13 Jun 2024 08:11:14 GMT )
Հունիս 13, 2024 11:41 Asia/Tehran
  • ԱՀԿ-ն պահանջել է հրադադար հաստատել Գազայում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել անհապաղ իրագործել Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձևը։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակչության զգալի մասը դեռ  պայքարում է  սովի դեմ։

Նշելով, որ առողջապահական տեսակետից Հորդանան գետի արևմտյան ափին նույնպես իրավիճակը լուրջ է, նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները խոչընդոտում են Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների՝ առողջապահական ծառայություններից օգտվելուն։

Ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմի ավանաշինության անօրինական քաղաքականության  ընդլայնումը բացասաբար է ազդել առողջապահական ծառայությունների հասանելիության վրա, Հեբրեյեսուսը հավելել է, որ Արևմտյան ափի մեծ մասում կլինիկաներն աշխատում են շաբաթական ընդամենը երկու օր, իսկ հիվանդանոցները՝ մոտ 70% հզորությամբ։

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և բանտարկյալների ազատ արձակման մասին Անվտանգության խորհրդի 2735 բանաձևը հաստատվել է ՄԱԿ-ի  սույն թվականի  հունիսի 10-ի նիստում, 14 դրական և մեկ ձեռնպահ ձայներով (Ռուսաստան) և առանց որևէ դեմ ձայնի։