Իսպանիան Եվրոպային կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը
Իսպանիայի վարչապետը եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Իսպանիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պեդրո Սանչեսը կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։
Նա նշել է, որ դա Իսրայելի հանցագործություններին վերջ դնելու միակ ճանապարհն է, հավելելով, որ Մադրիդը ջանքեր է գործադրում՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել է, որ Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու Իսպանիայի որոշումը կարևոր նշանակություն ունի։
Հատկանշական է, որ մայիսի 27-ին Պաղեստին պետությունը ճանաչելու Իսպանիայի իշխանությունների որոշումից հետո Սիոնիստական ռեժիմի հետ այդ երկրի հարաբերությունները լարվել են։
Պաղեստին անկախ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամների ավելի քան երկու երրորդը կամ ավելի քան 140 երկիր։
Մայիսի 28-ին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան նույնպես ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Իսկ Սլովենիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վերջերս հաստատել է Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու՝ կառավարության որոշումը։
ԵՄ 27 անդամներից Պաղեստին պետությունն արդեն ճանաչել են Շվեդիան, Կիպրոսը, Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան և Բուլղարիան։ Մալթան նույնպես հայտարարել է, որ շուտով նման որոշում կկայացնի։