Սիոնիստական ռեժիմը ծրագրում է Հորդանան գետի արևմտյան ափին ընդլայնել ավանաշինությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ կաբինետի նիստ կգումարի՝ Հորդանան գետի արևմտյան ափի ավանաշինության ծրագրի ընդլայնման կապակցությամբ։
«Ալ Ջազիրա» գործակալության փոխանցմամբ՝ Նեթանյահուի գրասենյակի X-ի էջում արած գարռման մեջ ասվում է․ «Արևմտյան ափին ավանաշինության քաղաքականության որոշումն ինչ որ չափով պատասխան է աշխարհի այն երկրների աճող թվին, որոնք ճանաչել են Պաղեստինի անկախ պետությունն ինչպես նաև միջազգային կառույցներում Պաղեստինի ինքավարության գործողություններին»:
Նոր ավանների կառուցումը ՄԱԿ-ի 2334 բանաձևի ակնհայտ խախտում է։ 2016 թվականի դեկտեմբերին ԱԽ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել օկուպացված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը։
Սակայն ԱՄՆ-ի աջակցությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի վետոն օգտագործելով, ռեժիմը բազմիցս անտեսել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրամիության պահանջները՝ վերջ դնելու Պաղեստինի օկուպացիային և պաղեստինցիների դեմ հանցագործություններին:
Միջազգային բանաձևերի գործադրման ձախողումը ռեժիմին խրախուսում է շարունակել ավանաշինության քաղաքականությունը և անտեսել օկուպացիան դադարեցնելու և խաղաղության հասնելու միջազգային կոչերը: Միջազգային իրավունքի համաձայն՝ գրավյալ տարածքներում կառուցված բոլոր հրեական բնակավայրերը համարվում են անօրինական։