Հունիս 21, 2024 09:50 Asia/Tehran
  • Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ․ Մենք պաղեստինցիների կողքին ենք

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը դատապարտել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործությունները։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները դատապարտում են Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակվող ագրեսիան և պաղեստինցիների սպանությունը և իրենց աջակցությունը հայտնում Պաղեստինի ժողովրդին»։

Հայտարարության մեջ ասված է․ «Խորհուրդը պահանջում է անհապաղ և մշտական հրադադար հաստատել Գազայում և վերջ դնել հումանիտար աղետին»։  

Հատկանշական է, որ խորհրդի անդամ ԱՄԷ-ն և Բահրեյնը, փորձում են կարգավորել հարաբերությունները Թել Ավիվի հետ և ընդլայնել   քաղաքական և առևտրային հարաբերությունները, չնայած   պաղեստինցիների նկատմամբ ռեժիմի 76 տարվա ագրեսիային ու ցեղասպանությանը։

Ավելի վաղ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը պահանջել էր հրադադար հաստատել Գազայում։

2023թ հոկտեմբերի 7-ից հետո Կատարը մշտապես փորձել է որպես միջնորդ վերջ դնել   հակամարտությանը։

 

Պիտակ