Հայացք Իսրայելի ռեժիմի վրա Դիմադրության ուժերի վերջին հարվածներին
(last modified Thu, 04 Jul 2024 06:50:34 GMT )
Հուլիս 04, 2024 10:20 Asia/Tehran
  • Հայացք Իսրայելի ռեժիմի վրա Դիմադրության ուժերի վերջին հարվածներին

Վերջին 24 ժամում տեղի ունեցած իրադարձություններից են «Հեզբոլլահի» հրթիռային հարձակումն Իսրայելի վրա, Եմենի ու Իրաքի Դիմադրության ուժերի և ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» գումարտակների հարձակումն օկուպացված տարածքների վրա և իսրայելցի 44 զինվորների վիավորումը։

Դիմադրության առանցքն ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, շարունակում է Իսրայելի ռեժիմին մահացու հարվածներ հասցնել։

Pars Today-ի հաղորդմամբ՝ ռեժիմի բանակը հայտարարել է, որ կիրակի և երկուշաբթի օրերին վիրավորվել է իսրայելական բանակի 44 զինվոր, որոնցից 14-ը՝ Գազայի հատվածում մարտերի ժամանակ։ Երկուշաբթի երեկոյան հայտարարվեց ևս մեկ զինվորի սպանվել մասին։ Այդպիսով ռեժիմի զոհերի թիվը հասավ 674-ի։

Երեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդեցին, որ  լիբանանյան «Հեզբոլլահը» մի քանի տասնյակ հրթիռներով հարձակում է իրականացրել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում տեղակայված   Սիոնիստական ռեժիմի բանակի դիրքերի վրա։

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին նույն օրը հայտարարեց, որ այդ երկրի զինված ուժերն Իրաքի Դիմադրության ուժերի հետ համատեղ գործողություն են իրականացրել Հայֆայում տեղակայված կարևոր թիրախի դեմ։

Նա նշեց․ «Գործողության ժամանակ կիրառվել են թևավոր հրթիռներ։ Մեր ուժերը շարունակելու են Իրաքի իսլամական Դիմադրության հետ համատեղ ռազմական գործողությունները, մինչև Գազայում Իսրայելի ագրեսիայի ավարտը և շրջափակման վերացումը»։ 

ՀԱՄԱՍ-ի «Ալ-Ղասամ» գումարտակները Գազա քաղաքի արևելքում գտնվող Ալ-Շուջայե թաղամասում «Յասին 105» հրթիռով  թիրախավորել են ռեժիմի զինտեխնիկան, այդ թվում՝ «Մերկավա 4» տանկը։ 

Հաղորդցելով Լիբանանի հարձակման վնասների մասին, ԶԼՄ-ները հավելել են, որ Հեզբոլլահը հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակում է իրականացրել բռնազավթված Պաղեստինի հյուսիսային շրջանների դեմ, ինչի հետևանքով ոչնաչցվել է 130 սիոնիստական բնակավայր։ Մարգլյուտ բնակավայրի ղեկավարը հայտարարել է, որ հարձակման հետևանքով  հյուրանոցները վերածվել են փախստականների ճամբարների։

Մի քնի շաբաթ առաջ ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտարարել էր, որ Գազայի հյուսիում Դիմադրության ուժերի հարձակումները մեծ վնասներ են պատճառել և դրանց հետևանքով 86 բնակավայրերում ավերվել է սիոնիստներին պատկանող 930 տուն և շինություն։

Ըստ այդ հայտարարության՝ Հեզբոլլահի հրթիռակոծության հետևանքով Կիբուց ալ-Մանարա բնակավայրում ավերվել է 155 տներից 130-ը, իսկ Կարիաթ Շմոնեհ  բնակավայրում՝ 124 տուն։

Ընդունելով սեփական բանակի շարունակական ահնհաջողություններն Իսրայելի բանակի նախկին գեներալ Իցհակ Բրիկը հայտարարել է, որ իշխանությունների կողմից ՀԱՄԱՍ-ի ոչնչացման կամ թուլացման մասին բոոր հայտարարությունները պարզապես կարգախոս են։

Գազայում պատերազմից 270 օր անց ռեժիմը շարունակում է խորտակվել ներքին ու արտաքին ճգնաժամերի մեջ։ Այս ընթացքում, բացի պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնություն տրամադրող կազմակերպությունների ռմբակոծումից և Գազայի բնակիչներին սով պարտադրելուց, Իսրայելն այլ ձեռքբերում չի ունեցել։

Օկուպանտ ռեժիմը պարտվել է այս պատերազմում, անկախ նրանից, թե ինչ ձեռքբերումներ կունենա ապագայում։ 9 ամիս շարունակվող պատերազմի ընթացքոմ Իսրայելին չի հաջողվել պարտության մատնել անգամ Դիմադրության փոքրիկ խմբերին։ Իսկ Գազայում իրականացրած բացահայտ հանցագործությունների հետևանքով, ռեժիմը հեղինակազրկվել է աշխարհում։