Փոխիր բառերը, կտրիր պատկերները, որպեսզի ոչ ոք չբողոքի/ Իսրայելի քարոզչությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220230-Փոխիր_բառերը_կտրիր_պատկերները_որպեսզի_ոչ_ոք_չբողոքի_Իսրայելի_քարոզչությունը
Գազայում իսրայելի ոճրագործությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է 38 հազար մարդ։ Բայց ինչո՞ւ սոցիալական ցանցերի օգտատերերը չեն բողոքում ռեժիմի նահցագործությունների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 06:39 Asia/Tehran
  • Փոխիր բառերը, կտրիր պատկերները, որպեսզի ոչ ոք չբողոքի/ Իսրայելի քարոզչությունը

Գազայում իսրայելի ոճրագործությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է 38 հազար մարդ։ Բայց ինչո՞ւ սոցիալական ցանցերի օգտատերերը չեն բողոքում ռեժիմի նահցագործությունների դեմ։

Որպեսզի պարզ լինի թե ինչ մասշտաբների են հասնում հասնում Իսրայելի հանցագործությունները, բավական է միայն ասել, որ Աֆղանստանում 20 տարի շարունակվող արյունալի պատերազմի ընթացքում զոհվել է 40 հազար խաղաղ բնակիչ։ Այդ ամենով հանդերձ, համացանցում կարելի է հանդիպել Իսրայելի հանդեպ կարեկցանքի արտահայտման մասին գրառումների։ Ինչպխե՞ս է Իսրայելին հաջողվել մարդկանց իր կողմը գրավել։ 
Pars Today-ի այս հոդվածում կխոսենք ադ մասին. 
 

Տգեղ երևույթ,  գեղեցիկ բառեր 

Երբ ամերիկյան բանակը ներխուժեց Իրաք, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մեղադրվում էր Գուանտանամոյի բանտարկյալներին խոշտանգելու մեջ։ Սակայն իր կառավարության գործողություններն արդարացնելու համար, իր ելույթում, խոշտանգում բառի փոխարեն Բուշն  օգտագործեց «հարցաքննության առաջադեմ մեթոդներ» բառակապակցությունը։

Այդպիսով խոշտանգում բառը, որը կարող էր բացասական արձագանքի արժանանալ մարդկանց կողմից, փոխեց իր բնույթը և դարձավ հարցաքննություն։ Այս երևոևյթն անվանում են մեղմասություն։ Այսինքն՝ տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ հոմանիշներով։

կցում, կարևորվում է

Պատերազմական թեմայով համակարգչային շատ խաղերում, օրինակ՝ Call of Duty: Modern Warfare (2019), ահաբեկիչների շտաբը գտնվում է հիվանդանոցներում, և խաղացողը պետք է հարձակվի այդ վայրերի վրա: Վերջին տարիներին նկարահանվել են նաև բազմաթիվ ֆիլմեր, որոնցում ֆիլմի հերոսը հարձակվում է հիվանդանոցի վրա՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար։ Դրանցից է «Հարձակում 33 կայարանի վրա» ֆիլմը։ 

Նման դեպքերում հանդիսատեսը աստիճանաբար սկսում է ընդունել, որ հիվանդանոցներն ահաբեկիչների համար որպես ապաստարան են ծառայում։ Նման մեթոդի դիմեց նաև Իսրայելը, երբ առանց ապացույցների հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի ուժերը հիվանդանոցների տակ  թունելներ են կառուցել։ Եվ հենց այդ ժամանակ Իսրայելը ռմբակոծեց Գազայի ալ-Մուամդանի հիվանդանոցը և սպանեց 500 մարդու և չենթարկվեց քննադատության: Այս տեխնիկան, որը բազմիցս կիրառվել է սիոնիստական լրատվամիջոցների կողմից, կոչվում է «մեդիա կցում»:

Այս տեխնիկայի կիրառման միջոցով, սիոնիստական ԶԼՄ-ները շատ ժամանակ առաջ սկսում են խոսել մի թեմայի շուրջ, որը կարող է մարդկանց մոտ բացասական արձագանք առաջացնել և  աստիճանաբար փոխում մարդկանց կարծիքը դեպի դրականը։ 

 

Դա տեղի է ունենում երկու փուլով

Առաջին փուլում ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ, ԶԼՄ-ներն ու ժամանցային մեդիան սկսում են անընդհատ կրկնել նույն թեման, մինչև այդ գործողությունը սովորական երևույթի է վերածվում մարդկանց համար։

Վերոնշյալ դեպքերում այդ դերը կատարել են խաղերն ու ֆիլմերը՝ հիվանդանոցները ներկայացնելով որպես ահաբեկիչների ապաստարաններ։ Դրանից հետո մարդիկ արդեն ավելի հեշտ են ընդունում որևէ գործողության համար բերված արդարացումը։ 

Ընդհանրապես, կարելի է ասել, որ սիոնիստական լրատվամիջոցներին հաջողվել է կառավարել աշխարհի հասարակական կարծիքը՝ օգտագործելով հատուկ ռազմավարություններ։ Արդյունքում, համաշխարհային հանրությունն ավելի քիչ է դատապարտում Իսրայելի բանակի կողմից Գազայի ժողովրդի կոտորածը։ Սակայն այս մեթոդներն Իսրայելի կողմից հասարակության կարծիքը իրականությունից շեղելու համար կիրառվող մեթոդներից միայն երկուսն են։  

 

Աղբյուր
 Նիազ, Ալի Ասղար. 1402. Իսրայելը հանրային կարծիքը խաբելու փորձագետ։ 
ԻՌՆԱ