Հուլիս 14, 2024 18:23 Asia/Tehran
  • Քուվեյթը հայտարարել է հսկայական քանակությամբ նավթ հայտնաբերելու մասին

Քուվեյթը հայտարարել է հսկայական քանակությամբ նավթ հայտնաբերելու մասին

Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) կիրակի հայտնել է, որ նավթի «հսկայական» քանակություն է հայտնաբերել Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք գտնվող Ալ Նոհաթա հանքավայրում, որի պաշարները գնահատվում են 3,2 միլիարդ բարել, հայտնում է Reuters-ը։

KPC-ի գործադիր տնօրեն շեյխ Նավաֆ Սաուդ Նասիր Ալ Սաբահը ընկերության կողմից X հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ հանքավայրի պաշարները համարժեք են երկրի երեք տարվա  ամբողջ արդյունահանման արժեքին:

 

Պիտակ