Պակիստանն անտեսում է Ամերիկայի նախազգուշացումը Իրանի հետ գազային համագործակցության մասին
(last modified Wed, 27 Mar 2024 14:06:59 GMT )
Մարտ 27, 2024 17:36 Asia/Tehran
  • Պակիստանն անտեսում է Ամերիկայի նախազգուշացումը Իրանի հետ գազային համագործակցության մասին

Իրանի հետ գազային համագործակցության հետ կապված Իսլամաբադին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Պակիստանի նավթի նախարարն ընդգծել է Իսլամաբադի նախկին դիրքորոշումը՝ ասելով. «Իր երկրին անհրաժեշտ է իրանական գազը»։

Վերջերս Վաշինգտոնը նախազգուշացրել էր Իսլամաբադին Իրանի և Պակիստանի միջև գազատարի նախագծի, ինչպես նաև այս նախագծի համար պատժամիջոցներից բացառություններ չանելու մասին։

Պակիստանի նավթի նախարար Մոսադեղ Մալեքը պակիստանյան «Geo News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հավելել է, որ Իսլամաբադն անկեղծորեն ցանկանում է առաջ մղել այս նախագիծը և այդ մասին պաշտոնապես հայտարարել է Իրանի կառավարությանը։

Մոսադեղ Մալեքը, ի պատասխան Պակիստանի և Իրանի միջև գազային համատեղ նախագծի իրականացման ճանապարհին ԱՄՆ-ի կողմից խոչընդոտումների, ասել է, որ քանի որ Իրաքը, Թուրքիան կամ Ադրբեջանն կարող են օգտվել պատժամիջոցներից ազատվելու հնարավորությունից, ապա Պակիստանը նույնպես պետք է կարողանա օգտագործել այս արտոնությունը իրանական գազատարն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ, Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մոմթազ Զահրան անցյալ շաբաթ Իսլամաբադում իր շաբաթական ասուլիսի ժամանակ ասաց, որ պարտավորված է համատեղ գազային նախագծի իրականացման գործում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ համաձայնագրի ոգուն համապատասխան:

Մոմթազ Զահրան, ի պատասխան Իրանի գազատարի հետ կապված ԱՄՆ-ի միջամտողական հայտարարությունների, հավելել է, որ Իսլամաբադի որոշումը իր հողում գազատարը կառուցելու վերաբերյալ շարունակում է մնալ ուժի մեջ, ուստի Պակիստանը «մյուսների» հետ խորհրդակցելու կամ պատժամիջոցներից բացառություն ստանալու կարիքը չունի:

Պակիստանի նավթի նախարարությունը վերջերս հաղորդագրություն է տարածել առ այն, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ գազային նախագծի իրագործումը ամրապնդելու է Իսլամաբադի էներգետիկ անվտանգությունը և հայտարարել, որ Պակիստանի կառավարությանը կից էներգետիկ կոմիտեն համաձայնություն է տվել Գվադար նավահանգստից մինչև Պակիստանի և Իրանի ընդհանուր սահման՝ 81 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցմանը։