Պակիստանը նպատակադրված է միանալ ԵԱՏՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i236870-Պակիստանը_նպատակադրված_է_միանալ_ԵԱՏՄ_ին
Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն իսկ իրականացնում է այս հարցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ:
(last modified 2025-09-10T13:55:47+00:00 )
Սեպտեմբեր 10, 2025 17:25 Asia/Tehran
  • Պակիստանը նպատակադրված է միանալ ԵԱՏՄ-ին

Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն իսկ իրականացնում է այս հարցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պակիստանի առևտրի նախարարի տեղակալ Նասիր Համիդը:

«Այս պահին մենք դեռ բանակցություններ չենք վարում ԵԱՏՄ-ի հետ:   Բայց մենք զբաղվում ենք նախապատրաստական ​​աշխատանքներով և ուսումնասիրում ենք մեզ համար հնարավորությունները», - ասել է նա:

 Այս համատեքստում փոխնախարարը շեշտել է, որ Պակիստանը վերջերս դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ: 

«Այսպիսով, մենք դեռ քննարկում ենք այս հարցը: Եվ հենց լուծումը հայտնվի, մենք պատրաստ կլինենք ԵԱՏՄ-ի հետ մերձենալուն», - հավելել է պաշտոնյան:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, թե Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ «ԵԱՏՄ-ին անդամակցելու կանաչ լույս կստանա»։

Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքել էին «անտեղյակ աղբյուրների» հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ, հետևաբար, «ՄԱԿ-ում ճանաչման խնդիր օրակարգում, բնականաբար, չկա»:

Օգոստոսի 31-ին Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպութան գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։