Սեյեդ Հասան Նասրալլահ. Մենք թույլ չենք տա խռովություն հրահրեն Լիբանանում
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Հոսեյնական Թասուայի գիշերն ասել է. - Այսօր Ամալ շարժումը և Հեզբոլլահը մեկ են և «Քֆարքելայում» և նահատակների հուղարկավորության արարողությանը, ոչ մեկին չպետք է թույլ տալ խռովություն հրահրել։
Iran Press լրատվական գործակալությունը հղում անելով Լիբանանյան «Ալ-Ահդ» լրատվական կայքին, հաղորդել է,որ Սեյյեդ Հասան Նասրալլահը Հոսեյնական Թասուայի գիշերվա կապակցությամբ նախ անդրադառնալով Լիբանանի ներքին խնդիրներին և բարձր գնահատելով մոջահիդ մարտիկ՝ նահատակ «Սամիր Ղոբանիի» խիզախությունը ընդդիմադիր խմբերի խռովությունը կանխելու գործում, ընդգծել է,-Նահատակ Ղոբանին «Խռովության դեմ նահատակ էր։ Նա նահատակվեց հանուն միասնության ու միատարրության»։
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Սամիր Ղոբանիի նահատակության ժամանակ ոմանք ձգտում էին խռովություն հրահրել ներքին և տարածաշրջանային պայմանների և Ալ-Աքսա փոթորկի ճակատամարտի ֆոնին, ընդորում Ամալ շարժման մեր եղբայրների համակարգմամբ այս մեծ նահատակին սպանողի գործը ներկայումս քննվում է բանակի հետախուզական ստորաբաժանման կողմից։
Նշելով,որ լիբանանցիները առաջիկա չորեքշաբթի օրը Լիբանանում կնշեն Հոսեյնական Աշուրան Նասրալլահը հավելել է․ «Անվտանգության պայմաններից ելնելով մեր եղբայրներին ազատ ենք թողել քայլերթ իրականացնելու Լիբանանի հարավային հատվածներում»։
Այսօր Ամալ շարժումը և Հեզբոլլահը մեկ են և «Քֆարքելայում» և նահատակների հուղարկավորության արարողությանը, ոչ մեկին չպետք է թույլ տալ խռովություն հրահրել։
Նա ասել է. «Անիծե՛ք բոլոր նրանց, ովքեր այս շրջանում խռովություն են փնտրում, իսկ մենք կանգնած ենք ներքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների առաջ։
Նասրալլահն ընդգծել է, որ որոշ տեղական լրատվամիջոցներ և լրագրողներ փորձում են ծառայել «Իսրայելի» և Ամերիկայի նպատակներին տարածաշրջանում, և նրանց միջև այս առումով մրցակցություն կա։
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է. «Նեթանյահուին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Գազայում, այդ թվում՝ այնտեղ երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների սպանությունները, և նրա միակ մտահոգությունը իշխանությունը պահելն է»։