Պաղեստինյան կինոգործչի ջանքերը՝ ճշմարտությունը պահպանելու համար
(last modified Thu, 18 Jul 2024 07:14:19 GMT )
Հուլիս 18, 2024 10:44 Asia/Tehran
  • Պաղեստինյան կինոգործչի ջանքերը՝ ճշմարտությունը պահպանելու համար

"Զրոյական կետ" ֆիլմը բաղկացած է 22 կարճամետրաժ ֆիլմերից, որոնք նկարահանվել են Գազայի ռեժիսորների կողմից, պատերազմի ընթացքում։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին նոր զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ:  Այս իրադարձությունների մասին  պատնությունները և դրանց պահպանումը խիստ կարևոր է։

Pars Ttoday-ը, վկայակոչելով  Mehr  գործակալությանը, հաղորդում է, որ պաղեստինցի ռեժիսոր Ռաշիդ Մաշհրավին Գազայում 22 կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման մասին ասել է ." Այս քայլի նպատակը ի սկզբանե եղել է կենտրոնանալ չպատմված պատմությունների վրա, տեխնիկապես և գեղարվեստական տեսանկյունից դրանք ճիշտ ներկայացնելով, միևնույն ժամանակ կինոգործիչներին պատրաստել իրենց պատմությունները ֆիլմի վերածելու, որպեսզի դրանք ցուցադրվեն փառատոններում և հեռուստատեսությամբ":

Նշելով, որ ֆիլմի արտադրությունը նման էր մղձավանջի, նա հավելում է. «Մեր հիմնական խնդիրներից մեկը ֆիլմերը Գազայից դուրս  բերելն էր, քանի որ դա բարդ էր, ինչպես նաև մշտական ​​կապ ունենալը կինոգործիչների հետ։  Նույնիսկ եթե մեր շփումը լիներ  ինտերնետի, սոցիալական ցանցերի, Facebook-ի, WhatsApp-ի և այս ամենի միջոցով, մենք կարող էինք խոսել միմյանց հետ: Բայց երբ էլեկտրականություն չունես բջջային հեռախոսդ լիցքավորելու համար, ոչինչ չունես, այդ ամենն բարդանում է"։

Նա ասում է. "Երբեմն մենք աշխատում էինք 24 ժամ և ողջ գիշեր արթուն էինք, քանի որ տվյալ տարածքում էլեկտրականություն կար, ինտերնետն էր աշխատում, և մենք կարող էինք ուղարկել ֆայլերը: Մեր վերջին ֆիլմը եկավ 2 շաբաթ առաջ"։

Մաշհրավին նշում է. «Մեկ աշխատանքում 22 ֆիլմ ներառելը բարդ էր   մոնտաժի առումով, քանի որ ոչ ոք չէր նկարահանել նույն տեսախցիկով և նույն պարամետրերով, և ձայնի որակը բոլորովին այլ էր»:

Մաշհրավին նշում է, որ  «Ցավում եմ կինոյի համար» կարճամետրաժ ֆիլմերից մեկում   է  հատուկ խոսվել նման դժվարին պայմաններում կինո նկարահանելու սահմանափակումների մասին։

Նա ասում է. «Սա այն ֆիլմերից է, որի հետ ես առանձնահատուկ հարաբերություններ ունեմ, քանի որ միշտ կարծում ես, թե   կինոն առաջնային է քո կյանքում, և հանկարծ տեսնում ես՝ չէ, այդպես չէ։  Ամենակարևորը ինչ-որ բան ուտելն է. Փրկեք ձեր ընտանիքը և կտեսնեք, որ մարդկանց փրկելն ավելի կարևոր է, քան կինոն"։

Պաղեստինցի ռեժիսորի ասելով. "Մենք ֆիլմեր ենք նկարահանում կյանքը ավելի լավը դարձնելու, կյանքը հեշտացնելու, այն ավելի հասկանալի դարձնելու համար։ Որպեսզի մարդկանց տրամադրությունը բարձրանա: Այս ֆիլմը ունի այդ տարրը, քանի որ ռեժիսորը հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է ընտրություն կատարի կյանքի և կինոյի միջև, և նա ընտրել է կյանքը"։

Հարցին, թե ո՞րն է կինոյի դերը, նա ասում է. "Ինձ համար կինոն շատ կարևոր է։ Ես սկսել եմ ֆիլմեր նկարահանել օկուպացված պաղեստինյան տարածքներում ավելի քան 30 տարի առաջ։ Կինոն պետք է պաշտպանված լինի իսրայելական օկուպացիայից։ Կինոն պետք է լինի ոչ միայն արձագանք, այլ նաև պետք է լինի գործողություն։ Մենք՝ պաղեստինցիներս, մեկ ազգ ենք։ Մենք ունենք ընդհանուր պատմություն, լեզու, երաժշտություն, գույն, սնունդ։ Մենք ունենք շատ բաներ, որոնք բոլորիս են պատկանում։ Այս ամենը կարող է ամուր հիմք հանդիսանալ ֆիլմ նկարահանելու համար"։

Նշենք, որ Ռաշիդ Մաշհրավին ծնվել է Գազայում 1962 թվականին Յաֆֆայի փախստականների ընտանիքում եւ մեծացել «Շետտի» փախստականների ճամբարում։ Մաշհրավին ապրում և աշխատում է Ռամալլայում և 1996 թվականին հիմնադրել է «Կինոարտադրության և տարածման կենտրոնը»՝ նպատակ ունենալով աջակցել տեղական ֆիլմերի արտադրությանը։ Նա նաև «Շարժական կինո» ծրագրի հովանավորն է, որը թույլ է տալիս ֆիլմեր ցուցադրել պաղեստինյան փախստականների ճամբարներում։

Նա մասնակցել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին «Պաղեստին ստերեո»-ով, ապա նկարահանել է «Նամակներ Յարմուկից» և «Գրել ձյան վրա» ֆիլմերը։ Նրա մյուս ֆիլմերից են «Հայֆա»-ն 1995թ.-ին, «Սպասում» 2005թ.-ին և Ուղիղ Պաղեստինից» վավերագրական ֆիլմը 2002թ.։  2018 թվականին ռեժիսորը մասնակցել է «Ֆաջր» 36-րդ միջազգային կինոփառատոնին։