Եմենի Անսարալլահն արձագանքել է Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը
Արձագանքելով Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, Եմենի Անսարալլահի ավագ անդամը հայտարարել է, որ խմբավորման պատասխանը վճռական է լինելու։
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Նասրեդին Ամերին ասել է․ «Գազայի վերաբերյալ Եմենի դիրքորոշումն անփոփոխ է և պաղեստինցիներին աջակցության գործողությունները չեն դադարելու»։
Իսրայելական կործանիչները շաբաթ օրը ռմբակոծել են Եմենի Հոդեյդա նավահանգիստը։ Հարձակումից հետո քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։
«Ալ Մայադինի» փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացվել են Սիոնիստական ռեժիմի կողմից՝ ի պատասխան Թել Ավիվի վրա Եմենի զինված ուժերի ԱԹՍ-ներով իրականացրած հարձակման։
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։