Նահատակ Հանիեն՝ Դիմադրության սիրելի ու համբերատար հրամանատարը+ Լուսանկարներ և նախադասություններ
Իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար՝ Աբու Ալ-Աբդ մականվամբ Իսմայիլ Հանիեն այսօր չորեքշաբթի առավոտյան նահատակվել է Թեհրանում՝ իր նստավայրում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան ժամանած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, արարողությունից հետո հուլիսի 31-ի(մորդադ ամսի 10-ի) առավոտյան նահատակվել է իր նստավայրում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Հանիեն դիմադրության հանրաճանաչ առաջնորդներից էր, ով «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո դարձավ աշխարհում ավելի հայտնի դեմք: Նա գտնվում էր Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական ցուցակում։
Ծնունդ և ընտանիք
«Իսմայիլ Աբդուլ Սալամ Ահմեդ Հանիե» լրիվ անունով և «Աբու Ալ-Աբդ» մականունով Իսմայիլ Հանիեն ծնվել է 1963 թվականին Գազայի ալ-Շաթի ճամբարում։ Նրա ընտանիքի ապրելու հիմնական վայրը մինչ տեղահանությունը եղել է Աշքելոնի Ալ-Ջուրահ գյուղը։
Ուսման տարիներ
Սովորել է Գազայի ալ-Շաթի ճամբարի UNRWA կազմակերպության կրտսեր և միջին դպրոցներում: Նա իր միջնակարգ կրթությունն ավարտել է Գազայի «Ալ-Ազհար» կրոնագիտական դպրոցում և 1981 թվականին ընդունվել է Գազայի իսլամական համալսարան և դարձել այս համալսարանի Իսլամական միության անդամ։ Նա 1983-1984 թվականներին, եղել է համալսարանի ուսանողական խորհրդի անդամ իսկ 1985-1986 թվականներին եղել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ: Նա արաբերեն լեզվի բակալավրի կոչում է ստացել Գազայի Իսլամական համալսարանի կրթության ֆակուլտետում։
Աքսոր և բանտ
Հանիեն,որ առաջին ինթիֆադայի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ շրջանավարտ դարձավ, մասնակցել է առաջին ինթիֆադայի ցույցերին և Սիոնիստական ռեժիմի ռազմական դատարանի կողմից դատապարտվել բանտարկության։ 1989 թվականին նա երեք տարով բանտարկվեց, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 1992 թվականին, սիոնիստական ռազմական պաշտոնյաները նրան «Աբդ ալ Ազիզ ալ Ռենտիսիի» և «Մահմուդ ալ Զահարի» և ՀԱՄԱՍ-ի 400 այլ բարձրաստիճան ղեկավարների հետ աքսորեցին Լիբանան։
Այս ակտիվիստները մեկ տարուց ավելի մնացին Լիբանանի հարավում գտնվող Մարջ ալ Զոհուրում, որտեղ, ըստ BBC-ի, «ՀԱՄԱՍ-ը լրատվամիջոցների աննախադեպ ուշադրության կենտրոնում հայտնվեց և համաշխարհային ճանաչում ձեռք բերեց»:
Մեկ տարի անց Իսմայիլ Հանիեն վերադարձավ Գազա և նշանակվեց Իսլամական համալսարանի նախագահ։
Հանիեն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար է նշանակվել 1997 թվականին, 2006 թվականին հաղթել է Պաղեստինի ընտրություններում և դարձել Պաղեստինի 10-րդ վարչապետը։ Նա այս պաշտոնում էր մինչև 2007թվական։
Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ, 2024 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիահարձակման հետևանքով նահատակվեցին նրա երեք որդիներն ու երեք թոռները։
Նահատակ Հանիեի ամենահայտնի նախադասությունները.
«Մենք երբեք, երբեք, երբեք չենք ճանաչելու Իսրայելը».
«Պարսատիկները երբեք գետին չեն ընկնի, ցանկապատերը չեն ճաքի, իսկ Աստծո կամոք մեզ դիրքեր չեն պարտադրի»։
«Որպես վարչապետ՝ ես անձամբ հպարտ եմ, որ ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժման անդամ եմ»:
«Գեներալ Սոլեյմանին Ղոդսի նահատակ է/ Մենք շարունակելու ենք նահատակ Սոլեյմանիի ուղին մինչև Պաղեստինի ազատագրումը».
«Ալ-Աքսա փոթորիկը վերակենդանացրել է Ղոդսի ազատագրման հույսերը».
«Իրանը կանգնած է Պաղեստինի իդեալին և ժողովրդին աջակցելու առաջնագծում».
ՀԱՄԱՍ-ի հիմնադրման 21-րդ տարեդարձին նվիրված ելույթում Հանիեն ասել է. «Ով Բուշ, դու գնացիր բայց մեր պարսատիկները դեռ կանգուն են: Դու գնացիր, բայց մեր ճանապարհը շարունակվում է»:
Ներկայացնում ենք լուսանկարներ այս մեծ մարդուց․