«Հեզբոլլահը» ռմբակոծել է օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջանները
(last modified Fri, 02 Aug 2024 06:03:53 GMT )
Օգոստոս 02, 2024 09:33 Asia/Tehran
  • «Հեզբոլլահը» ռմբակոծել է օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջանները

Ի պատասխան Իսրայելի կողմից իր բարձրաստիճան հրամանատարի սպանության, Լիբանանի «Հեզբոլլահը» ռմբակոծել է օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններում գտնվող սիոնիստական բնակավայրերը:

Հուլիսի 30-ին Սիոնիստական ռեժիմը հրթիռակոծել էր Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքը, որի հետևանքով նահատակվել էր «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար  Ֆուադ Շեքարին:

«Ալ-Ալամի» փոխանցմամբ՝ հարձակումից 48 ժամ անց  Լիբանանի «Հեզբոլլահը»  60 հրթիռ է արձակել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ։

Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի հարավում գտնվող Շամա քաղաքի վրա Իսրայելի իրականացրած ավիահարվածի հետևանքով նահատակվել է Սիրիայի առնվազն 4 քաղաքացի։

«Հեզբոլլահը»  հայտարարել է, որ ի պատասխան այդ հարձակման, «Կատյուշա» տեսակի տասնյակ հրթիռներ է արձակել  սիոնիստաբնակ Մուստաֆա քաղաքի ուղղությամբ։

Հինգշաբթի օրը խմբավորման գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրոլլահը ցավակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի և «Հեզբոլլահի» հրմանատարներից Ֆուադ Շեքարի նահատակության կապակցությամբ և հայտարարել․ «Լիբանանի իսլամական դիմադրությունը ՀԱՄԱՍ-ի գործընկերն է և շարունակելու է դիմակայել Իսրայելի օկուպացիային՝ վճռական հաղթանակի հասնելու համար»: