Որոշվել է Իսմայիլ Հանիեի իրավահաջորդը. Ո՞վ է Յահյա ալ-Սանվարը
ՀԱՄԱՍ-ը Յահյա ալ-Սանվարին նշանակել է նահատակ Իսմայիլ Հանիեի իրավահաջորդ, շարժման քաղբյուրոյի ղեկավար։
Յահյա ալ-Սանվարը ՀԱՄԱՍ-ի ամենաուժեղ և ամենակարևոր դեմքն է Գազայում:
Մինչ այժմ Սանվարը ՀԱՄԱՍ-ի առաջնորդն էր Գազայի ներսում։ Նա հանրային միջոցառումներում չի հայտնվել արդեն 10 ամիս, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ իսրայելական բանակը հարձակվեց Գազայի վրա։ Այժմ պարզ չէ, թե կոնկրետ որտեղ է նա Գազայում։ Իսրայելական բանակը մինչ այժմ չի կարողացել գտնել կամ վերացնել Սանվարին:
Սանվարը 61 տարեկան է և Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավարն է։ Նա հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի անվտանգության կազմակերպության (Մաջդ) հիմնադիր։ Նա արաբերեն լեզվի կրթություն ունի Գազայի Իսլամական համալսարանից:
1989 թվականին իսրայելական դատարանը Սանվարին դատապարտել է 4 անգամ ցմահ բանտարկության գումարած 25 տարվա ազատազրկման, սակայն 2011 թվականին 22 տարվա ազատազրկումից հետո Իսրայելի հետ բանտարկյալների փոխանակման արդյունքում նա վերջապես ազատ է արձակվել։ Եբրայերեն նա սովորել է բանտում։
Իսրայելցիները Յահյա ալ-Սանվարին համարում են դեսանտային բազմաթիվ գործողությունների, հատկապես Իսրայելի ռեժիմի ռազմական օբյեկտները 5 տարի շարունակ թիրախավորած, «Թունելի ռումբ» կոչվող օպերացիայի գլխավոր հեղինակը։