Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221524-Գազայում_պատերազմի_սկզբից_նահատակվել_է_500_բժիշկ_և_բոժաշխատող
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 13:46 Asia/Tehran
  • Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում պատերազմի սկզբից նահատակվել է 500 բժիշկ և բոժաշխատող, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են։

Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր ավելի քան 310 բուժաշխատող է ձերբակալվել, մոտ 500 մարդ նահատակվել է, հարյուրավոր մարդիկ   վիրավորվել են։ Ոչնչացվել է շտապօգնության 130 մեքենա, ավելի քան 340 անգամ հարձակման են ենթարկվել բժշկական կենտրոններն ու բուժաշխատողները։ 

Նշվում է, որ ջրի և կոյուղու վատ վիճակը, ինչպես նաև գերբնակեցումը հանգեցրել են   հիվանդությունների աճին և վաղաժամ մահացությանը։ Ջրի և սանիտարական տարրական պայմանների բացակայության պատճառով ավելի քան 1,7 միլիոն տեղահանված մարդ կանգնած է աղետային իրավիճակի առաջ։ 

Աշխատուժի և առողջապահական միջոցների, այդ թվում՝ անզգայացնող միջոցների և հակաբիոտիկների պակասի հետևանքով փրկարարները լուրջ խնդիրներ են ունենում մարդկանց կյանքը փրկելու հարցում:

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր մոտ 40 հազար մարդ նահատակվել է, ևս 92 հազարը՝ վիրավորվել։ Հազարավոր մարդիկ դեռևս փլատակների տակ են, և փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ուժերը չեն կարողացել դուրս բերել նրանց։