Սիոնիստ զինվորները կրկին անարգել են սուրբ Ղուրանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222118-Սիոնիստ_զինվորները_կրկին_անարգել_են_սուրբ_Ղուրանը
Շարունակելով Գազայում իրականացվող հանցագործությունները, սիոնիստ զինվորները հերթական անգամ հարձակվել են մզկիթների վրա, ավերել դրանք, հրկիզել ու պատռել այնտեղ գտնվող Ղուրանները։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 25, 2024 07:09 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները կրկին անարգել են սուրբ Ղուրանը

Շարունակելով Գազայում իրականացվող հանցագործությունները, սիոնիստ զինվորները հերթական անգամ հարձակվել են մզկիթների վրա, ավերել դրանք, հրկիզել ու պատռել այնտեղ գտնվող Ղուրանները։

 «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գազայի հյուսիսում գտնվող  Բանի Սալեհի մզկիթ մտած սիոնիստ զինվորները պատռել են այնտեղ պահվող  Ղուրաններն ու այրել դրանք։ Զինվորները հարձակվել են Խան Յունիսի մզկիթի վրա, որ 100 տարեկան է և Գազայի ամենահին մզկիթներից մեկն է:

«Ալ Ջազիրան» հաղորդել է, որ Ղուրանի այրումը Սիոնիստական ռեժիմի կողմից աշխարհի մոտ 2 միլիարդ մուսուլմանների զգացմունքների ոտնահարում է:

Հաղորդման մեջ ասվում է, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական օկուպանտ ռեժիմի վերջին հարձակման ժամանակ ավերվել է նաև 1400 տարեկան ալ-Օմարի մզկիթը։

Գազայի հատվածի վրա  Սիոնիստական օկուպանտ ռեժիմի  հարձակումների հետևանքով մինչ այժմ  ամբողջությամբ ավերվել է 609, մասամբ՝ 211 մզկիթ։

Քնեսեթի արաբ անդամ Ահմեդ Թայիբը քննադատել է  սիոնիստ զինվորների գործողությունները։

Սիոնիստական  ցեղասպան ռեժիմը մինչ այժմ անտեսել է հիվանդանոցները, դպրոցները, կրոնական վայրերը և քաղաքացիական անձանց չթիրախավորելու վերաբերյալ միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումները:

 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական կեղծ ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 40 հազար 334 մարդ, վիրավորվել՝ 93 հազար 356-ը։