Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ. Սիոնիստական ռեժիմը գնում է անկման ճանապարհով
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ձախողումներին, շեյխ Զաքզաքին նշել է. -Զավթող ռեժիմի անկումը սկսվել է «Ալ-Աքսա փոթորիկ» օպերացիայից, եւ Աստծո կամոք նրա կործանումը շուտով տեղի կունենա։ Սա լավատեսություն չէ, այլ առկա ապացույցները դա են վկայում։
Նիգերիայի մուսուլմանների առաջնորդը հայտարարել է․- Այսօր, այսքան արյան հեղումից հետո, Աստծո կամոք, կհաղթի Գազան, իսկ դրանից հետո կհաղթի Պաղեստինը, և մենք շուտով մեր աղոթքը կկատարենք Ալ-Աքսա մզկիթում։
Ավելի վաղ իսրայելական Zeman լրատվական կայքում հրապարակված հոդվածում սիոնիստ փորձագետ՝ Հագի Օլշանիցկին գրել էր, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո, ըստ երևույթին, պետք է փոխել հաղթանակի իմաստը և այլևս ոչ մի լուր չի լինելու Իսրայելի սովորական և առասպելական հաղթանակների մասին»։