Գազայի պատերազմում 700 սիոնիստ զինվորական է սպանվել
Իսրայելական բանակը խոստովանել է Գազայում շարունակվող մարտերում այս ռեժիմի ևս 2 զինվորների սպանության ու վիրավորման մասին։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, Գազայի հատվածում շարունակվող մարտերում սպանվել է Սիոնիստական ռեժիմի 202-րդ գումարտակի անդամը, ծանր վիրավորվել է նաև այս ռեժիմի ինժեներական գումարտակի մեկ այլ զինվոր։
Ըստ Սիոնիստական ռեժիմի բանակի վիճակագրության՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասնում է 700-ի, որից 337-ը սպանվել են Գազայի հատվածի վրա այս ռեժիմի բանակի ցամաքային հարձակման ժամանակ։
Նշենք, որ Գազայում դիմադրության մարտիկների կողմից սպանված ու վիրավորված սիոնիստ զինվորների ստույգ թիվը շատ ավելին է, քան այս ռեժիմի բանակի հայտարարած վիճակագրությունը։ Սիոնիստական ռեժիմը փորձում է խուսափել սիոնիստական քաղաքական շրջանակների և սիոնիստ վերաբնակիչների ճնշումից՝ թաքցնելով իր զոհերի ճշգրիտ թիվը և կոծկելով իր անհաջողությունները։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին նոր զանգվածային սպանություններ է սկսել անպաշտպան և ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ, սակայն մինչ օրս նրանց չի հաջողվել հարձակումից առաջ հայտարարված նպատակներից որևէ մեկին հասնել:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի, ավելի քան 92 հազարը վիրավորվել է։
Իսրայելական ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից դեպի պաղեստինցիների երկիրը հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ երկրին տիրելու համար։
Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, ընդգծում են, որ Իսրայելի գաղութատիրական ռեժիմը պետք է լուծարվի և հրեաները պետք է վերադառնան այն երկրներ, որտեղից եկել են։