Հեզբոլլահի կողմից Ֆուադ Շուքրի վրեժխնդրության գործողության երեք կարևոր կետերը
Լիբանանի իսլամական դիմադրությունը, ի պատասխան իր ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի նահատակության, հարյուրավոր հրթիռներով ու ԱԹՍ-ներով թիրախավորել է սիոնիստական բանակի դիրքերը։ Այս վրեժխնդրության վերաբերյալ կարևոր կետեր գոյություն ունեն:
1. Առաջին կետը Սիոնիստական ռեժիմի հետախուզական ձախողումն է Հեզբոլլահի վրեժխնդրության գործողությունը կանխատեսելու և բացահայտելու հարցում: Այս գործողությունն իրականացվել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական և ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակով։ Սիոնիստ զինվորական պաշտոնյաները որոշ ժամանակ առաջ պնդում էին, որ իրենք կանխարգելիչ գործողություններ են իրականացնելու՝ կանխելու Հեզբոլլահի վրեժխնդրության գործողությունը:
2. Թիրախում են հայտնվել ավելի քան տասը իսրայելական ռազմակայաններ, այդ թվում Մոսադի, Շաբակի և Թել Ավիվի ռազմական հետախուզության շտաբները: Այսինքն՝ Հեզբոլլահը մինչ այժմ իրականացրել է Իսրայելի դեմ իր ամենամեծ ռազմական գործողություններից մեկը։ Բացի այդ, Լիբանանի Հեզբոլլահը, ինչպես նախապես խոստացել էր, Ֆուադ Շուքրի նահատակվելու գործողության վրեժն իրականացրեց ինքնուրույն և առանձին։
3. Համաձայն Հեզբոլլահի պաշտոնական հայտարարության, այս գործողությունը վրեժխնդրության առաջին փուլն էր։ Այս պաշտոնական հայտարարության իմաստներից մեկն այն է, որ Լիբանանի Հեզբոլլահը ցանկանում է շարունակել վրեժխնդրությամբ սպառնալ Իսրայելին և, իհարկե, կարելի է պատկերացնել նաև երկրորդ իմաստը, և դա այն է, որ պետք է սպասել գործողության երկրորդ փուլին, որը հայտնի չէ թէ տարբեր կլինի կամ ավելի խիստ:
Սիոնիստների համար ամենավատ իրավիճակն այն է, որ այս գործողությունը ճանապարհ է հարթում շատ ավելի ցավոտ կամ ռազմավարական մեկ այլ գործողության համար։