Շարունակվում է Իսրայելի ռեժիմին ամերիկյան ռազմական օգնությունը
Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտնել է գրավյալ տարածքներ ամերիկյան ռազմական օգնություն տեղափոխող 500-րդ չվերթի մասին։
Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) հաղորդման համաձայն՝ Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկյան օդային և ծովային ռազմական օգնության շրջանակներում Թել Ավիվը ստացել է արդեն 500-րդ չվերթով ամերիկյան ռազմական օգնությունը ։
Այդ օգնությունները ներառում են այնպիսի անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են զրահատեխնիկաները, զենքն ու զինամթերքը, անհատական պաշտպանության միջոցները և բժշկական պարագաները, որոնք անհրաժեշտ են Գազայի դեմ ընթացիկ պատերազմում Իսրայելի բանակի կարողությունները պահպանելու համար:
Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարության հայտարարության համաձայն՝ ամերիկյան օգնության առաքումները նշանակալի դեր են խաղում այս ռեժիմի գոյատևման ամրապնդման և ներկայիս ու ապագա պատերազմներում բանակի նպատակների իրականացման գործում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ավելի քան 50 հազար տոննա զենք ու ռազմական տեխնիկա է ուղարկել Իսրայելի ռեժիմին՝ 500 թռիչքներով և 107 ծովային բեռներով։
Որպես Իսրայելի ռեժիմի դաշնակից և ռազմավարական աջակից՝ ԱՄՆ-ն Գազայի պատերազմի սկզբից աննախադեպ զենք ու զինամթերք է ուղարկում Թել Ավիվ՝ Գազայի ճնշված ժողովրդին կոտորելու նպատակով:
Amnesty International-ը, որը նախկինում կոչ էր անում զենքի հետ կապված պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ռեժիմի դեմ Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ իրագործած ցեղասպանական հանցագործությունների պատճառով, վերջերս իր զեկույցում հայտարարեց, որ իսրայելական բանակին զենքի շարունակական մատակարարումը սպառազինությունների առևտրի մասին պայմանագրի չպահպանման վառ օրինակ է այս պայմանագրի անդամ երկրների կառավարությունների կողմից և ցույց է տալիս, որ նշված պայմանագիրը ստորագրողները չեն հարգում սույն պայմանագրի նպատակներն ու բովանդակությունը։