Իսրայելական լրատվամիջոցը խոստովանում է, որ ՀԱՄԱՍ-ը վերականգնել է իր ուժերը
Սիոնիստական լրատվամիջոցը հայտնել է, որ չնայած Գազայի հատվածում իրականացված բոլոր հարձակումներին, ՀԱՄԱՍ-ը վերականգնել է իր ռազմական կարողությունները Գազայի հատվածի հյուսիսում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը, հղում անելով անվտանգության աղբյուրին, գրել է, որ չնայած Գազայի հատվածում իրականացված բոլոր հարձակումներին, ՀԱՄԱՍ շարժումը 3000 նոր մարտիկներ է ներգրավել՝ վերականգնելով իր ռազմական հնարավորությունները Գազայի հատվածի հյուսիսում:
Իսրայելական «Մաարիվ» թերթն էլ իր զեկույցում գրել է դիմադրության ոչնչացման իսրայելական ռեժիմի ծրագրերի ձախողման մասին. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծանր պարտություն է կրել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարումِ»։
Գազայի հատվածի դեմ շուրջ 11 ամիս շարունակվող պատերազմից հետո այս հատվածի տարբեր մասերում կատաղի բախումներ են ընթանում օկուպացիոն ռեժիմի զինվորների և դիմադրության մարտիկների միջև։
Այս պատերազմը, որը Սիոնիստական ռեժիմը սկսեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու և սիոնիստ գերիներին վերադարձնելու հռչակված երկու նպատակներով, մինչ օրս չի հասել իր նպատակներին։
Այս կապակցությամբ սիոնիստական լրատվամիջոցները, անդրադառնալով Գազայի հատվածի դեմ պատերազմի իրավիճակին և Սիոնիստական ռեժիմի զինվորների կորստին, խոստովանել են, որ վերջին 11 ամիսների ընթացքում վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստումները պատերազմում հաղթելու և ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու մասին, դատարկ և դեմագոգիկ խոսքեր են: