Իսրայելցի պաշտոնյա. Մենք պատերազմի նպատակներից ոչ մեկին չենք հասել
Pars Today - Նեթանյահուի ռազմական կաբինետի նախկին անդամ «Գադի Էյզենկոտը» խոստովանել է, որ Սիոնիստական ռեժիմն այժմ ձախողվում է։
Սիոնիստական ռեժիմի Կնեսետի պատգամավոր, այս ռեժիմի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտը մամուլի ասուլիսում խոստովանել է, որ Իսրայելը Գազայում հայտարարված պատերազմական նպատակներից ոչ մեկին չի հասել։ Ըստ ParsToday-ի՝ «Էյզենկոտը» այս մամուլի ասուլիսում խստորեն քննադատել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ «Բենիամին Նեթանյահուի» ելույթը ։
Փաստելով Գազայում Իսրայելի պարտությունը՝ այս սիոնիստ պաշտոնյան ասաց, որ Նեթանյահուն որոշել է չկատարել գերիների փոխանակման մասին առաջարկված համաձայնագիրը քաղաքական և կուսակցական պատճառներով։
«Պաշտոնական ճամբար» կուսակցության ղեկավար, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար Բենի Գանցը խոստովանել է, որ Իսրայելի ռեժիմը ծանր գին է վճարել Գազայի պատերազմում և խնդրել է Նեթանյահուին հնարավորինս շուտ հրաժարական տալ։
Գանցն այս կապակցությամբ ասել է.
«Նեթանյահուն զբաղված է իր քաղաքական իրավիճակով և նշանակություն չի տալիս Իսրայելի հարավում բնակիչներին իրենց տները վերադարձնելու հարցին։ Նա միտումնավոր խոչընդոտում է գերիների փոխանակման պայմանավորվածությունները, այդ թվում՝ առաջին համաձայնությունը։ Նեթանյահուն երբեք ողջ չի վերադարձնելու պատանդներին և մտահոգված է իր քաղաքական գոյատևմամբ»։
Ըստ Նեթանյահուի ընդդդիմադիրների՝ նա Գազայի պատերազմում կրակի դադարեցման համաձայնագրի ձեռքբերման և սիոնիստ գերիների փոխանակման գլխավոր խոչընդոտն է։
Վերջին օրերին գրավյալ տարածքների տարբեր քաղաքներում տեղի են ունեցել սիոնիստների ցույցեր՝ ի նշան բողոքի Նեթանյահուի քաղաքականության դեմ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին նոր զանգվածային սպանություններ է սկսել անպաշտպան և ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ, սակայն մինչ օրս դրան չի հաջողվել հասնել հարձակումից առաջ հայտարարված նպատակներից որևէ մեկին:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 40 հազար պաղեստինցի է զոհվել և ավելի քան 94 հազարը վիրավորվել է։
Իսրայելական ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից Պաղեստինի երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ հողը յուրացնելու համար:
Բանալի բառակապակցություններ․ Գազայի պատերազմ, իսրայելական հանցագործություններ, Նեթանյահուի իրավիճակը, ցույցեր օկուպացված տարածքներում, Իսրայելի ձախողում