«Ալ-Քասամ» բրիգադները զգուշացրել են սիոնիստներին․ Ժամանակը սպառվում է
Գազայում սիոնիստ գերիների մասին վերջին ուղերձում, «Ալ-Քասամ» բրիգադները զգուշացրել են, որ ժամանակը սպառվում է։
Iran Press-ի հաղորդմամբ՝ «Ալ-Քասամ» բրիգադը չորեքշաբթի օրը հրապարակել է վեց գերիներից երկուսի վերջին հաղորդագրությունները, որոնց մարմինները վերջերս հայտնաբերվել են Գազայում:
Ենթադրվում է, որ այս գերիները կփոխանակվեն պաղեստինյան Դիմադրության և օկուպանտ ռեժիմի միջև, եթե համաձայնություն ձեռք բերվի գերիների փոխանակման վերաբերյալ։
Նախքան Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծվելը տեսագրված ուղերձում, սիոնիստ գերի Ալեքսանդր Լոբնովն ասում է. ««Ալ-Քասամ» բրիգադի ուժերն ինձ 10 անգամ տեղափոխել են՝ կյանքս փրկելու համար»։
Դիմելով Իսրայելի կաբինետին, նա ասել է․ «Դուք ցանկանում եք սպանել մեզ, որպեսզի համաձայնության չգաք գերիների փոխանակման հարցում»։
Մեկ այլ տեսանյութում, գերի Կարմել Գաթը, նախքան սպանվելը խնդրում է սիոնիստներին շարունակել ցույցերը՝ բանակցությունների դուռը չփակելու համար։
Դիմելով Նեթանյահուին, նա ասում է․ «Իսրայելի կաբինետին և Նեթանյահուին խնդրում եմ չանտեսել մեր հարցը»։
Երկուշաբթի օրը «Ալ-Քասամ» բրիգադները հրապարակել են 6 սիոնիստ գերիների լուսանկարները, որոնց մարմինները հայտնաբերել են իսրայելցի զինվորները՝ Գազայում: Թել Ավիվը պնդում է, որ մարմինները հայտնաբերվել են Գազայի թունելի ներսում:
Ենթադրվում էր, որ այս գերիները պետք է ազատ արձակվեին կողմերի միջև գերիների փոխանակման առաջին փուլում, եթե կայանար համաձայնություն։
«Ալ-Քասամ» բրիգադների կողմից հրապարակված տեսանյութում ցուցադրվում են կարճ հատվածներ, որոնցում ներկայացվում են Գազայում սպանված վեց սիոնիստ գերիները։ Այնուհետև հնչում է «սպասեք մեզ» արտահայտությունը։
Տեսանյութում երևացող գերիներից է Հիրշ Գոլդբերգը՝ ամերիկացի-սիոնիստ գերին, որին մի քանի ամիս առաջ տեսել էին մեկ այլ տեսանյութում: Նա հայտարարել է, որ իր գերության համար պատասխանատու է Նեթանյահուն, ով դեմ է զինադադարին։