Մեկնաբանություն - Իսրայելում շարունակվում են բանակի և ոստիկանության ուժերի հրամանատարների հրաժարականները
(last modified 2024-09-13T13:48:05+00:00 )
Սեպտեմբեր 13, 2024 17:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իսրայելում շարունակվում են բանակի և ոստիկանության ուժերի հրամանատարների հրաժարականները

Իսրայելի բանակում ու ոստիկանության ուժերում շարունակվում են հրամանատարների հրաժարականները։ Երեկ հրաժարական են ներկայացրել բանակի և ոստիկանության երկու հրամանատարներ։ Իսկ ԶԼՄ-ները հայտնում են, որ դեկտեմբերին հավանական է նաև բանակի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի հրաժարականը։

Հրաժարականների պատճառը կարելի է համարել ինչպես «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը, այնպես էլ Գազայի քայքայիչ պատերազմը։ 
Սիոնիստական բանակի ռազմական հետախուզության վարչության պետ  Ահարոն Հալիվանը հրաժարական է տվել մի քանի ամիս առաջ՝ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության ժամանակ պաղեստինյան Դիմադրության նկատմամբ ռեժիմի բանակի կրած պարտության արդյունքում։ 

Նա այդ կապակցությամբ նշել է․ «2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը իրականացրեց գործողություն, որը մեզ համար ցավալի արդյունքներ ունեցավ, և իմ հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումը պատշաճ կերպով չգործեց (կանխատեսել գործողությունը):  Այս սև օրվա հիշողությունը ինձ հետ է գիշեր-ցերեկ, և դրա պատճառած սաստիկ ցավը հավերժ կմնա ինձ հետ»։

Գազայի քայքայիչ պատերազմի ու Նեթանյահուի կաբինետում այդ կապակցությամբ որևէ ծրագրի բացակայության, ինչպես նաև սիոնիստ գերիներին պահելու վայրը գտնելու անկարողության պատճառով, ռեժիմի բանակում և ոստիկանությունում ավելացել են հրաժարականները։

րաժարական են ներկայացնում անգամ  բարձրաստիճան պաշտոնյաները:
Երեկ հրաժարական են ներկայացրել Հորդանան գետի արևմտյան ափի  ոստիկանության ստորաբաժանման հրամանատար Ուզի Լիվին և օկուպանտ  բանակի  ռազմական հետախուզության թիվ 8200 ստորաբաժանման հրամանատար Յոսի Շարիելը։ 

Հաղորդելով Լիվիի հրաժարականի մասին, ռեժիմի 12-րդ ալիքը նշել է, որ սա մեկ ամսում ոստիկանության զորքերի շարքում արդեն երրորդ հրաժարականն է։ 

Ռազմական հետախուզության թիվ 8200 ստորաբաժանումը ռազմական հետախուզության վարչության ամենամեծ ստորաբաժանումն է, որը պատասխանատու է պատերազմական գոտիներից  տեղեկատվության հավաքագրման և տեղեկատվության հավաքագրման գործիքների մշակման համար, շարունակաբար թարմացնում է տեղեկատվությունը, վերլուծում և մշակում տվյալներ և տրամադրում իրավասու մարմիններին։ 

Ստորաբաժանումը փորձում է տեխնիկական և կիբեր հարթություններում գերազանցության հասնել  ռեժիմի անվտանգության համակարգի բոլոր՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակներում ։ 

Սակայն հրաժարականները միայն բարձրաստիճան պաշտոնյաներով չեն սահմանափակվում։ Ռեժիմի լրատվամիջոցները պարզել են, որ ավելի քան 1000 սիոնիստ սպաներ՝ տարբեր զինվորական կոչումներով, հրաժարականի ցանկություն են հայտնել։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ  բանակում քաոսային իրավիճակից խուսափելու համար, այս տեղեկատվությունը գաղտնի է պահվում։ 

Որոշ սիոնիստական աղբյուրներ հայտնել են, որ  ռեժիմի միացյալ բանակի շտաբի ղեկավար  Հերզի Հոլուեյը հավանաբար հրաժարական կտա դեկտեմբերի վերջին։ Հաղորդվել է, որ Հոլուեյը իր հրաժարականի ժամանակը կապել է հոկտեմբերի 7-ի հարձակման հետաքննության ավարտի և հյուսիսային ճակատում պատերազմի նախապատրաստման հետ։