Անորոշություն և ուշացում․ Ահա թե ինչպես են արևմտյան քաղաքական գործիչները ժամանակ շահում Իսրայելի սպանդի մեքենայի համար
(last modified Tue, 17 Sep 2024 13:09:46 GMT )
Սեպտեմբեր 17, 2024 16:39 Asia/Tehran
  • Թոնի Բլերը և Նեթանյահուն
    Թոնի Բլերը և Նեթանյահուն

ParsToday - Շատ վերլուծաբաններ կարծում են, որ արևմտյան առաջնորդներին պատասխանատվության չենթարկելու հանգամանքը, միայն կհանգեցնի բռնության սրմանը: Այդ մարդկանցից են Թոնի Բլերի նման մարդիկ, ովքեր նմանատիպ պարտականություններ են ունեցել իրաքյան պատերազմի ժամանակ։

 

Գազայի պատերազմում բրիտանական դերակատարության հետ կապված հետաքննությունների ընթացքում Բրիտանիայի ԱԳՆ-ի նախկին խորհրդականներից մեկը նոր պնդում է արել. Ըստ Parstoday-ի, այս խորհրդականը հայտարարել է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախազգուշացումներ է ստացել, որ Իսրայելը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը (IHL) իր արտգործնախարարի պաշտոնավարման ընթացքում։ Սակայն Քեմերոնն այս կապակցությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։

Այս աղբյուրը նշում է, որ Բրիտանիայի ԱԳՆ-ին զգուշացվել է, որ եթե չդադարեցվի զենքի արտահանումը Իսրայել, ապա Բրիտանիան կարող է համարվել ռազմական հանցագործությունների մասնակից։ Հունվարին, երբ հարցրեցին այս իրավաբանական խորհրդականի մասին, Քեմերոնն ասաց, որ չի հիշում, թե ինչ փաստաթղթեր են իրեն տրամադրվել։ Նա նաև կասկած է հայտնել, թե արդյոք Իսրայելը ճանաչված է որպես օկուպացիոն ուժ։ Այս անորոշ պատասխանները և պատասխանատվության ընդունումից հրաժարվելը խթանել են Քեմերոնի իմացածի, արածների ու չարածների վերաբերյալ հետաքննության կոչերը:

Հիմնական հարցը հետևյալն է.

 

Քանի՞ կյանք կփրկվեր, եթե Բրիտանիան ժամանակին դադարեցներ զենքի արտահանման թույլտվությունները։

 

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության խորհրդականը նշել է, որ սեպտեմբերին զենքի արտահանման սառեցումը տեղի ունեցավ ուշացումով` ամիսներ շարունակ նախազգուշացումներից ու ապացույցների տրամադրումից հետո: Այս խորհրդատուն հավելեց, որ նման միջոցառումները կարող են մեծ ազդեցություն ունենալ Իսրայելի հետ զենքի առևտրի նկատմամբ այլ երկրների արձագանքի վրա։

Բրիտանիայի ԱԳՆ-ի հրապարակած զեկույցում նաև ասվում է, որ չնայած «բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի» և Իսրայելի կողմից մարդասիրական օգնության ազատ անցումը թույլ չտալու մասին հավաստի ապացույցներին, նրանք դեռևս չեն կարողացել վերջնական դատողություն անել Իսրայելի պատերազմի մեթոդների հետ կապված մեղադրանքների վերաբերյալ։ Մինչդեռ շատ մարդիկ ու փորձագետներ ամեն օր տեսնում են Գազայում մարդկային ողբերգությունների լուսանկարներն ու տեսանյութերը և անընդունելի են համարում նման հայտարարությունները։

Այս կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակներ Մեթ Միլլերն ու Վեդանտ Պատելը բազմիցս լրագրողներին անորոշ պատասխաններ են տվել Գազայում տեղի ունեցած հանցագործությունների մասին։ Հինդ Ռաջաբի սպանությունից մինչև հացի փռերում զանգվածային սպանությունները, հիվանդանոցների մոտ զանգվածային գերեզմանների հայտնաբերումը և սպիտակ դրոշներով քայլող մարդկանց գնդակահարումը, այս բոլոր իրադարձություններն ուղեկցվում էին հետևյալ կրկնվող արտահայտությամբ. «Իսրայելը հետաքննում է»: Նման արձագանքը միջազգային անհրաժեշտ գործողությունները հետաձգելու և հասարակական կարծիքը մոլորեցնելու ակնհայտ փորձ է։

Մյուս կողմից, Իսրայելի ներսում անպատժելիության մշակույթը ուժեղացրել է պաղեստինցիների դեմ կոշտ ու սպառնալից խոսքի մթնոլորտը։

Վերջին ամիսներին իսրայելցի առաջնորդների հայտարարությունները՝ պաղեստինցիների տառապանքից հաճույք ստանալու մասին, գրավել են լրատվամիջոցների և իրավապաշտպան խմբերի ուշադրությունը։

Օրինակ, «Երկու լավ հրեա տղաներ» խորագրով իսրայելական փոդքաստում Նավեր Մենինգերը և Իթան Վայնշտեյնը հայտարարություններ են արել, որոնք մեծ վրդովմունք են առաջացրել: Նրանք ասացին. «Հաճելի զգացողություն է երբ դուք պարում եք համերգին՝ իմանալով, որ հարյուր հազարավոր մարդիկ Գազայում անօթևան են․․․ Դա ավելի հաճելի է դարձնում համերգը»:

Այս հայտարարությունները, Գազայի ամբողջական ոչնչացման վարկածի մասին այլ հայտարարությունների հետ մեկտեղ, արտացոլում են աճող մտահոգությունները ռազմական հանցագործությունների և ցեղասպանության սպառնալիքների վերաբերյալ։ Թեև նրանք հետագայում հայտարարեցին, որ իրենց խոսքերը կոչված չեն աջակցելու ցեղասպանությանը, սակայն իսրայելցի այլ պաշտոնյաների հարցումներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ տեսակետները լայնորեն տարածված են իսրայելական հասարակության մեջ:

Այս հարցը նույնիսկ ներկայացվել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ հարուցված հայցերում որպես առաջնային ապացույց ներկայացվել են իսրայելական պաշտոնյաների սպառնալից հայտարարությունները: Օրինակ, իսրայելական հասարակական հարցումներից մեկում հոկտեմբերի 7-ի հարձակումների բազմաթիվ զոհեր կոչ են արել լիովին ոչնչացնել պաղեստինցիներին:

Այդ երկու հրեա տղաները հոկտեմբերի 7-ի մասին թվիթներում գրել են. «Ինչո՞ւ են Գազայում դեռ ինչ-որ շենքեր կանգուն։ Գազան պետք է ջնջվի երկրի երեսից՝ ոչ Համասը, ոչ էլ Գազան»:

Այս իրադարձությունների լույսի ներքո շատ վերլուծաբաններ կարծում են, որ արևմտյան առաջնորդներին, այդ թվում՝ Թոնի Բլերի նման մարդկանց, ովքեր նման պատասխանատվություն են կրել իրաքյան պատերազմի ժամանակ, պատասխանատվության չենթարկելու հանգամանքը միայն կհանգեցնի բռնության սրմանը: Գրենֆելի միջադեպի մասին զեկույցը հրապարակվելուց հետո, ըստ որի՝ աղետը հնարավոր էր կանխել, Բլերն ասաց, որ ոչ մի համակարգ չի կարող կանխել մարդկային սխալը:

Սակայն շատերի համար նման հայտարարությունները միայն փորձ են արդարացնելու անպատասխանատվությունը ռազմական հանցագործությունների և մարդկային աղետների հանդեպ։