Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i232128-Նեթանյահուն_հետաձգել_է_այցն_Ադրբեջան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-11-ը նախատեսված այցն Ադրբեջան հետաձգել է ավելի ուշ ժամկետով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի ղեկավարի գրասենյակը։
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Մայիս 04, 2025 07:11 Asia/Tehran
  • Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-11-ը նախատեսված այցն Ադրբեջան հետաձգել է ավելի ուշ ժամկետով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի ղեկավարի գրասենյակը։

«Գազայի և Սիրիայի ճակատներում իրադարձությունների զարգացման, ինչպես նաև ռազմաքաղաքական հագեցած օրակարգի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշում է կայացրել հետաձգել այցն Ադրբեջան», - ասվում է հայտարարության մեջ:

Գրասենյակում ընդգծել են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և բարձր գնահատել երկկողմ ջերմ հարաբերությունները:

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքու այցի շրջանակներում նախատեսվում էին նաև բանակցություններ թուրքական պատվիրակության հետ Սիրիայի շուրջ լարվածության նվազեցման հարցերի շուրջ:

 

Sputnik.