Իրանի նավթաքիմիական շուկան գրավիչ է Հայաստանի համար
(last modified Sat, 03 May 2025 06:46:47 GMT )
Մայիս 03, 2025 10:16 Asia/Tehran
  • Իրանի նավթաքիմիական շուկան գրավիչ է Հայաստանի համար

Հայկական «Ռաֆ Օջախ» ընկերության գործադիր տնօրեն Պետրոս Սահակյանը «Իրան Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում հայտարարել է, որ իրանական նավթաքիմիական արտադրանքը շատ գրավիչ է հայկական արդյունաբերության ոլորտի համար։ Նա նշել է, որ ցուցահանդեսին մասնակցելը լավ հնարավորություն է՝ գտնելու հայկական շուկային անհրաժեշտ ապրանքները։

Արդեն 6 տարի շարունակ «Իրան Էքսպո» ցուցահանդեսին մասնակցող Սահակյանն ասել է. «Ես ցանկանում եմ համագործակցել իրանական նավթաքիմիական ընկերությունների հետ և գնել այնպիսի արտադրանք, որը հաճախորդներ ունի Հայաստանում»։ 
Նա հավելել է, որ ընկերությունն Իրանում գործընկերներ ունի և  ցուցահանդեսին մասնակցում է բիզնեսը զարգացնելու նպատակով։ 
«Իրան Էքսպո» ցուցահանդեսն անցկացվում է 111 երկրների առևտրային պատվիրակությունների և ավելի քան 3 հազար 100 տնտեսական ակտիվիստների մասնակցությամբ։ 
Ցուցահանդեսին իրանական նավթաքիմիական արտադրանքը ներկայացված է չորս խմբերով՝ մեթանոլ, միզանյութ, քիմիական նյութեր և պոլիմերներ։