Ռուսաստանն ու Իրանը կարող են միասին տեխնոլոգիական մշակումներ ստեղծել․ ՌԴ նախագահի օգնական
(last modified Sat, 03 May 2025 07:02:28 GMT )
Մայիս 03, 2025 10:32 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Իրանը կարող են միասին տեխնոլոգիական մշակումներ ստեղծել․ ՌԴ նախագահի օգնական

Մոսկվայի և Թեհրանի կողմից տեխնոլոգիաների ոլորտում նոր մշակումների ստեղծումը մեծ կարևորություն ունի, Իրանն ու Ռուսաստանը միասին կարող են առաջընթաց գրանցել այստեղ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի գիտության և կրթության հարցերով օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, որն այցով գտնվում է Թեհրանում:

«Շատ կարևոր է, որ մենք միասին զբաղվենք ոչ միայն ինչ-որ մեկի մշակումները կրկնելով, պատճենելով, այլ որ մերը ստեղծենք, նորը, որպեսզի լինի այն, ինչն այսօր Ռուսաստանում կոչվում է տեխնոլոգիական առաջնորդության նախագծեր։ Կարծում եմ` մենք հնարավորություն ունենք մեր գործընկերների հետ միասին առաջընթացի հասնել»,- ասել է նա։

ՌԴ նախագահի օգնականը կարևորել է այն, որ ներկայումս երկու երկրները բազմաթիվ ընդհանուր եզրեր և թեմաներ են գտնում համատեղ աշխատանքի համար:

Ֆուրսենկոն պարզաբանել է, որ ռուս գործարարների պատվիրակությունն Իրան է ժամանել ապրիլի 29-ից մայիսի 2-ը Թեհրանում ընթացող INOTEX 2025 նորարարությունների և տեխնոլոգիաների ցուցահանդեսին մասնակցելու համար՝ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: