Քանի՞ լրագրող է սպանվել Մերձավոր Արևելքում հակամարտության վերջին բռնկումից հետո
Սեպտեմբեր 22, 2024 17:28 Asia/Tehran
2023 թվականի հոկտեմբերից սկսած իսրայելական ուժերը շարունակում են սպանել աննախադեպ թվով լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների՝ չնայած միջազգային հանրության քննադատությանը, հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով, պատերազմի սկզբից Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 173 լրագրող։ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կարողացել է հաստատել առնվազն 116 լրագրողի զոհվելու փաստը։
Այս թիվը ներառում է Գազայում սպանված 111 պաղեստինցի լրագրողի, երեք լիբանանցի և երկու իսրայելցի լրագրողների, որոնք սպանվել են անկլավից դուրս։
Պիտակ