Սեպտեմբեր 28, 2024 16:38 Asia/Tehran

Թեհրանի մի խումբ քաղաքացիներ երեկ երեկոյան  «Ֆելեստին» հրապարակում հանրահավաք անցկացնելով, խստորեն դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Լիբանանի մայրաքաղաքի և  Բեյրութի արվարձանում գտնվող Դահիայի վրա իրականացված հարձակումը։

Համաձայն այս հաղորդման, ուրբաթ գիշեր  ժամը 24:00-ին Թեհրանի «Ֆելեստին»  հրապարակում տեղի ունեցած այս հանրահավաքում ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի այս բարբարոսական և ահաբեկչական գործողությունը և վշտակցել են Լիբանանի ժողովրդին:

Այս  հանրահավաքի ընթացքում ցուցարարները, ձեռքներին պահելով Իրանի Իսլամական Հանրապետության, Հեզբոլլահի եւ Պաղեստինի դրոշները, պահանջել են վրեժ լուծել Լիբանանի Դահիա շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած ոճրագործության համար։

 

Պիտակ