Սիոնիստական ռեժիմը շարունակում է դաժան հարձակումները Լիբանանի վրա
(last modified Fri, 04 Oct 2024 08:18:57 GMT )
Հոկտեմբեր 04, 2024 11:48 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը շարունակում է դաժան հարձակումները Լիբանանի վրա

Լիբանանի վրա Իսրայելի ռեժիմի ավիահարվածների արդյունքում Սիրիայի հետ հաղորդակցությունը խզվել է։

«Ալ Ջազիրան» հայտնում է, որ Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող Ալ Մասնա անցակետի վրա Սիոնիստական բանակի հարձակման հետևանքով երկու երկրների միջև կապը խզվել է։

Լիբանանի հանրային ծառայությունների և տրանսպորտի նախարարության աղբյուրի համաձայն՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Բեյրութի միջազգային օդանավակայանի ծայրամասերը։

Միաժամանակ, Լիբանանի տեղական աղբյուրները հաղորդում են Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական կործանիչների շարունակական հարձակումների մասին։

Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի շարք բնակելի շենքեր ամբողջապես ոչնչացվել են։

«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով «Հեզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի ռեժիմը 11 անընդմեջ հարձակում է իրականացրել Բեյրութի արվարձանների վրա։

Ռեժիմի հեռուստատեսության 14-րդ ալիքը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձաններում ուժգին ռմբակոծությունների նպատակը «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար սեյեդ Հաշեմ Սաֆիուդինի սպանությունն է:

Սիոնսիտական լրտվամիջոցները հայտարարել են, որ այս առավոտյան Բեյրութի Դահիյա շրջանի դեմ իրականացված հարձակումներն ինտենսիվության առումով աննախադեպ են եղել։

«Ալ Մայադինը» հայտնում է, որ իսրայելական կործանիչները կրակի գոտի են ստեղծել Դահիայում։ Հաղորդվում է, որ ռեժիմը ռմբակոծել է նաև Լիբանանի արևելյան Ալ-Բաղաա նահանգի մի քանի շրջաններ:

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը հինգշաբթի օրը պաշտոնական բողոք է ներկայացրել ԱԽ-ին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Իսրայելի կողմից այդ երկիր ներխուժելու կապակցությամբ: Ներկայացուցչության բողոը դատապարտում է հոկտեմբերի 1-ից սկսած Լիբանանի ինքնիշխանության դեմ Իսրայելի ոտնձգությունը և իսրայելական ուժերի ներխուժումը այդ երկիր։

Ներկայացուցչությունը նշել է, որ Իսրայելը խախտել է 2000 թվականին նշված ջրային սահմանը և 2006թ օգոստոսին հաստատված թիվ 1701 բանաձևը։ Բանաձևն  ընդգծում է Լիբանանի եւ Իսրայելի միջև հակամարտությունների ամբողջական դադարեցման և Լիթանի գետով սահման գծելու անհրաժեշտությունը։ 

Բողոքում նշվում է, որ Լիբանանի հարավային սահմանի երկայնքով ռազմական ուժեր, տանկեր և զրահատեխնիկա տեղակայելով, Իսրայելը թիրախավորում է քաղաքացիական անձանց, մարդասիրական օգնության կազմակերպխությունների աշխատակիցներին և լրագրողներին։