Հոկտեմբեր 07, 2024 09:26 Asia/Tehran
  • Իսրայելը Գազայում ռմբակոծել է փախստականների վրանները 

Իսրայելն ԱԹՍ-ներով ռմբակոծել է Գազայի հատվածի «Ալ- Աղսայի նահատակների» հիվանդանոցում տեղակայված պաղեստինցի փախստականների վրանները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ները  թիրախավորել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի «Ալ- Աղսայի նահատակների»  հիվանդանոցում տեղակայված պաղեստինցի փախստականների վրանները: 
Հարձակման ժամանակ վիրավորվել է պաղեստինցի լրագրող Ալի Աթթարը։ 
Ռեժիմի կործանիչները ռմբակոծել են նաև Գազայի  կենտրոնում գտնվող  Ալ Բրիջ  և Ալ Նուսիրաթ ճամբարները։

Պիտակ