Էրդողանը փետրվարի կեսերին կայցելի Ադրբեջան
Փետրվար 02, 2016 13:06 Asia/Tehran
Փետրվարի կեսերին ծրագրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Թուրքիայի նախագահի արձանագրային վարչությունում:
Ըստ տեղեկատվության` ներկայում ճշտվում են այցի դետալները, ժամկետն ու տեւողությունը:
Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակության խորհրդի նիստը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին անգամ այցով Ադրբեջանում գտնվել էր անցյալ տարվա կեսերին:
orer.am
2/2/2016
Պիտակ