X-ի օգտատերերը Թուրքիային համարում են Սիրիայի ահաբեկիչների աջակիցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226620-x_ի_օգտատերերը_Թուրքիային_համարում_են_Սիրիայի_ահաբեկիչների_աջակիցը
X-ի օգատերերն իրենց գրառումներում քննադատել են Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 08:02 Asia/Tehran
  • X-ի օգտատերերը Թուրքիային համարում են Սիրիայի ահաբեկիչների աջակիցը

X-ի օգատերերն իրենց գրառումներում քննադատել են Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը։


Սիրիայի ահաբեկիչներն ու Թուրքիայի կառավարությունը դաշինք են կնքել Սիոնիստական ռեժիմի հետ
X -ի օգտատեր Մուհամմեդ Ջավադ Ախվանը նշել է, որ Թուրքիան Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների դաշնակիցն է և ապահովում է Իսրայելի շահերը։
Նա գրել է․ «Եբրայական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սիրիայի ահաբեկչական խմբավորումների առաջնորդները Թել Ավիվին տեղեկացրել են ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ Սա զարմանալի չէ, քանի որ ռեժիմը դեսպանատուն ունի Անկարայում, իսկ Թուրքիան Իսրայելի անհրաժեշտ ապրանքների ամենակարևոր մատակարարներից է»։

Թուրքիան՝ ընդդեմ սիրիացիների 

X -ի օգտատեր Թոհիդն անգլերենով արված թվիթում դատապարտել է պաղեստինցիների սպանության կապակցությամբ Անկարայի վարած քաղաքականությունը։
Նա գրել է․ «Էրդողանին դառը ճակատագիր է սպասվում»։ 
Նա նույնպես քննադատել է Էրդողանին՝ Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար։
Նա նշել է․ «Սա դեռ վերջը չէ։ Սպասեք ու կտեսնեք, որ շուտով անապահով Թուրքիան ու Էրդողանն արժանանալու են Իրաքի բաասական ռեժիմի բռնապետ Սադդամ Հուսեյնի ճակատագրին»։ 

Էրդողանը խաբում է աշխարհի հասարակությանը 
X -ի մեկ այլ օգտատեր Թոնի Ռեդվոլֆը ռուսերենով արած գրառման մեջ Էրդողանին մեղադրելով համաշխարհային հասարակական կարծիքը խաբելու մեջ, նշել է․ «Էրդողանը խաբում է ողջ աշխարհին։ Խոսելով քրդերի դեմ շարունակական պայքարի մասին, Էրդողանը պնդում է, որ Սիրիան չպետք է դառնա անվտանգության լուրջ սպառնալիք»։

Էրդողանն ահաբեկիչների դաշտում է

X-ի օգտատեր Ջոյ Ալոնզոն անգլերենով  թվիթում գրել է, որ Էրդողանը կանգնած է Սիրիայի ահաբեկիչների կողքին։
Նա նշել է․ «Էրդողանն ահաբեկիչների, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ է։ Սիրիայի վրա հարձակումը սկիզբ է առնում Թուրքիայից, ՆԱՏՕ-ից և ահաբեկիչների բանակից»։