Սիոնիստների կողմից Գազայի գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտի ոչնչացման մասին զարհուրելի վիճակագրություն
Գազայի հատվածում Պաղեստինի գյուղատնտեսության նախարարության խոսնակը հայտարարել է սիոնիստական օկուպացիայի կողմից այս տարածքի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության ոլորտների ոչնչացման մասին։
Գազայի հատվածում Պաղեստինի գյուղատնտեսության նախարարության խոսնակ Մուհամմեդ Աբու Օուդեն ասել է. «Գազայի պատերազմի ընթացքում սիոնիստ զավթիչները ոչնչացրել են այս հատվածում գյուղատնտեսական ցանքատարածքի ավելի քան 85%-ը»։
Ըստ ParsToday-ի, Աբու Օուդեն հավելել է, որ Սիոնիստ զավթիչները ոչնչացրել են նաև Գազայի հատվածի անասնաբուծության 95 տոկոսը և ձկնաբուծության ոլորտի ավելի քան 97 տոկոսը:
Գազայի հատվածում Պաղեստինի գյուղատնտեսության նախարարության խոսնակի խոսքով՝ սիոնիստական ուժերը թիրախավորում են նաև Գազայի բնակիչների ձկնորսական նավերը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 44 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 105 հազարը։