Սիրիայի զարգացումները․ Դամասկոսը գրավելու Էրդողանի ցանկությունից մինչև իսրայելցի պաշտոնյայի գոհունակությունը
Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում Սիրիայի ԱԳ նախարարն ասել է, որ արտաքին միջամտությունն իր երկրի ներքին գործերին լիովին բացահայտված է։
Իրանի, Իրաքի և Սիրիայի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը և Դամասկոսում հեղաշրջման կեղծ լուրերը Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին լուրերի ընտրանին են, որոնք դուք կկարդաք ParsToday-ի այս հոդվածում:
Սիրիային աջակցելու նպատակով Իրաքի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները ուրբաթ գիշեր Բաղդադում եռակողմ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանության և անկախության պահպանումը։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Բասամ Սաբբաղը Բաղդադում հայտարարել է, որ արտաքին միջամտությունն իր երկրի ներքին գործերին լիովին բացահայտված է։
Դամասկոսն ահաբեկիչների կողմից գրավելու Էրդողանի ցանկությունը
Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների և այս երկրի ու ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումների առաջխաղացման մասին ասել է․ «Իդլիբ, Համա, Հոմս, իսկ նպատակը բնականաբար Դամասկոսն է։ Ընդդդիմադիրները շարունակում են իրենց ճանապարհը, և մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհը շարունակվի առանց որևէ լուրջ վնասի ու փորձանքի»։
Ալ-Ջոլանի. Մեր նպատակը Սիրիայի իշխանությունը տապալելն է
Սիրիայի կառավարությանը ընդդիմացող խմբավորումների պարագլուխը ամերիկյան CNN ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում զինված խմբավորումների վերջին տեղաշարժերի նպատակն այս երկրի իշխանությունը տապալելն է։
Փորձագետները նշում են, որ սիրիական կառավարությանը ընդդիմացող զինված խմբավորումների պարագլուխ Աբու Մոհամմադ Ալ-Ջոլանիի հետ CNN-ի հարցազրույցի նպատակը ահաբեկիչների իմիջի բարելավումն է։
Լավրով. Պետք է դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումն ու զինումը
Ըստ Al-Alam-ի ուրբաթ օրվա հաղորդման, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս երկիրը ծրագրում է Աստանայի գործընթացի առաջիկա հանդիպման ժամանակ Իրանի և Թուրքիայի հետ քննարկել Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորման և սպառազինության մատակարարման խողովակներն անջատելու հարցը։
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն այս շաբաթ Դոհայում Աստանայի գործընթացի շրջանակներում։
Սիրիայի կառավարությանը ընդդիմացող զինված խմբավորումների պնդումը՝ Սիրիայի հարավում մեծ առաջխաղացման մասին
Սիրիական կառավարությանն ընդդիմացող զինված խմբավորումները ուրբաթ գիշերը հայտարարել են, որ ահռելի առաջխաղացում են ունեցել Սիրիայի հարավում։
Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ սիրիական կառավարությանն ընդդիմացող զինված խմբավորումները ուրբաթ գիշեր հայտարարել են, որ իրենք վերահսկողության տակ են վերցրել «Թալ Հարա» ռազմավարական տարածքը Սիրիա Հարավում գտնվող Դարաայի արվարձանում սիրիական բանակի ուժերի դեմ բախումներից հետո։ Նաև ալ-Սուվեյդա քաղաքի որոշ ներքին խմբեր հայտնել են ալ-Ղարիա գյուղում որոշ ռազմական տարածքներ և մեկ տանկ հսկողության տակ վերցնելու մասին։
Ռուսաստանը հայտնել է Սիրիայում 200 ահաբեկիչների սպանության մասին
Ռուսաստանի համակարգման կենտրոնը ուրբաթ գիշեր հայտարարել է. «Սիրիական բանակը ռուսական օդուժի օգնությամբ վերջին 24 ժամում ոչնչացրել է 200 ահաբեկչի։ Այս հաղորդման համաձայն՝ այս ահաբեկիչները ոչնչացվել են Համա, Իդլիբ և Հալեպ նահանգների արվարձաններում»։
Սիրիացի քաղաքական ակտիվիստ. Բաշար Ասադը Դամասկոսում է
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ սիրիացի քաղաքական և հասարակական ակտիվիստ Օմար Ռահմունը հերքել է Ասադի՝ Սիրիայից հեռանալու մասին լուրերն ու ասեկոսեները և «X» սոցիալական ցանցում գրել է. «Նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում է և իր հրամանատարությամբ երկիրը տանում է դեպի վերջնական հաղթանակ»։
Երեկ ուրբաթ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը, անդրադառնալով Դամասկոսում հեղաշրջումը խափանելու մասին կեղծ լուրերի տարածմանը, զգուշացրել է թշնամիների հոգեբանական պատերազմի սաստկացման մասին՝ մարդկանց մտքերն ու հոգեկանը խանգարելու համար և ընդգծել է դրա դեմ զգոն լինելու անհրաժեշտությունը։
Սիրիական բանակի եւ ժողովրդավարական ուժերի պայմանավորվածությունը՝ որոշ առանցքներով տեղաշարժվելու մասին
Al-Mayadeen ցանցը ուրբաթ օրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտարարեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) տեղակայվել են Սիրիայի Արևելքում Դեր-Զոր նահանգի որոշ շրջաններում՝ սիրիական բանակի հետ պայմանավորվածության հիման վրա։
Ըստ Al-Mayadeen ցանցի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) կտեղակայվեն Դեր-Զորից դեպի Իրաքի սահմանին գտնվող Ալ-Բուքամալ տանող ճանապարհին, այս պայմանավորվածության հիման վրա:
Al-Mayadeen ցանցի աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) չեն մտել Դեյր Զոր, Ալ-Մայադին և Ալ-Բուքամալ քաղաքներ, և այդ քաղաքներում տեղակայված են կառավարական մարմիններն ու ոստիկանական ստորաբաժանումները:
Սիոնիստ պաշտոնյան. Սիրիայում հակամարտությունների շարունակությունը մեր շահերից է բխում
Սիոնիստ պաշտոնյան, ով չի հայտնել իր ինքնությունը, The Times of Israel-ի հետ զրույցում խոստովանել է, որ Սիոնիստական ռեժիմի շահերը բխում են Սիրիայում ներկայիս հակամարտությունների սրման ու շարունակման հանգամանքից։
Սիրիայի իրադարձությունների հետևանքով Թել Ավիվը պատրաստ վիճակում է․ Հազարավոր սիոնիստ զինվորներ ուղարկվել են օկուպացված Գոլան
Սիոնիստական ռեժիմի հեռուստեսության 14-րդ ալիքը, հղում անելով քաղաքական աղբյուրներին, հայտնել է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով այս ռեժիմը գտնվում է պատրաստության ամենաբարձր մակարդակում։