Էրդողանը կրկին խաղադրույք է անում
Դեկտեմբեր 08, 2024 17:37 Asia/Tehran
Քաղաքական վերլուծաբան Սաադուլլահ Զարեին այսօր Վաթան թերթի համար հոդվածում գրել է. -Սիրիայում տեղի ունեցածը Թուրքիայի նախագիծն է, որի նպատակն է դիրքեր գրավել Սիրիայում և մեծացնել իր դերը տարածաշրջանային զարգացումներում։
Զարեին հավելել է. -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգում է, որ եթե կարողանա Սիրիայում Իդլիբ և Հալեպ նահանգներով ստեղծել Թուրքիային կից տեղական իշխանություն, և այնտեղ ձևավորվի Նախիջևանի Հանրապետության նման մի բան, ապա այս երկիրը կարող է դիտվել որպես ազդեցիկ ուժ ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի զարգացումներում։
Այս քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիայի ներդրումն առանց այն էլ ձախողված նախագծում չի կարող լավ ավարտ ունենալ Էրդողանի համար։