Բեյրութի վնասված դպրոցները Հեզբոլլահի օգնությամբ պատրաստվել են ընդունել աշակերտներին
-
Բեյրութի վնասված դպրոցները Հեզբոլլահի օգնությամբ պատրաստվել են ընդունել աշակերտներին
Pars Today- Լիբանանում զինադադարի հայտարարվելով եւ այս երկրի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների դադարեցմամբ․ Բեյրութի հարավային արվարձանների դպրոցները պատրաստվում են վերսկսել իրենց աշխատանքը։
Լիբանանի Հեզբոլլահի ուժերի օգնությամբ ճանապարհների բացման և Բեյրութի հարավային արվարձանների փողոցներից փլատակների հեռացման աշխատանքներն ավարտելուց հետո այս շրջանի դպրոցները պատրաստվում են վերսկսել դպրոցներում ուսուցումը: Ըստ Pars Today-ի՝ Բեյրութի արվարձաններում գտնվող ավագ դպրոցի տնօրենների խորհրդի անդամ Սամեր Ֆուազն ասել է. -Մենք դիմակայում ենք, և որքան էլ Սիոնիստական ռեժիմը ավերածություններ պատճառի այս տարածքներում, մենք այն կդարձնենք ավելի բարեկեցիկ ու ավելի գեղեցիկ, քան նախկինում․ Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեր այս կամքը և դեմ կանգնել մեր ուժերին ու դիրքին, քանի որ մենք ներկա ենք և ապրում ենք այս հողում։
Ֆուազն հայտարարել է.-Տվյալներ ենք հավաքում, որոշելու թե քանի դպրոց է օգտագործելի և քանի աշակերտ կարող է օգտվել այդ դպրոցներից:
Ըստ Սամեր Ֆուազի՝ դպրոցները սովորեցնում են աշակերտներին, թե ինչպես է Լիբանանի ժողովուրդն այդքան զոհողություններ արել՝ արժանապատիվ կյանք կառուցելու և իր պատիվն ու արժանապատվությունը պահպանելու համար։
Սեպտեմբերին Լիբանանի վրա սիոնիստական հարձակումների սկսվելուց հետո երկրի կառավարությունը որոշեց դադարեցնել դեմ առ դեմ ուսուցումը Բեյրութի և նրա արվարձանների բոլոր պետական և մասնավոր դպրոցներում, կրթական կենտրոններում և համալսարաններում և այն փոխարինել հեռավար ուսուցմամբ: Այժմ, չնայած Լիբանանում զինադադարի մասին հայտարարության, և Սիոնիստական ռեժիմի կրկնվող հարձակումներին, այս երկիրը ականատես է լինում Լիբանանի Դիմադրության սիրտը համարվող Բեյրութի արվարձաններում կյանքի վերսկսմանը։
Բանալի բառակապակցություններ՝ Լիբանանի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, Իսրայելի հարձակումներ, Բեյրութի դպրոցներ, լիբանանցի աշակերտներ